Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Քանաքեռի ընտանեկան գերեզմանում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազում նահատակված Ռուբեն Պրազյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ։
Այսօր Հադրութում նահատակված, Ապրիլյան քառօրյա պարտերազմին Թալիշն անառիկ պահողներից մեկի՝ կապիտան Ռ․ Պրազյանի ծննդյան օրն է։
Նրա շիրիմին այցելողները նախ ծաղիկներ խոնարհեցին, ապա կատարեցին խնկարկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեկ տարի առաջ այս օրը Արցախի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների կողմից իրականացված պատերազմի հետևանքով նահատակվեց 27-ամյա Ռուբեն Պրազյանը, ով Արցախի պաշտպանության բանակում ավելի շատ հայտնի էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշն անառիկ պահող Խաղաղապահ բրիգադի Ռուբեն:
Ռ. Պրազյանը ծնվել է 1993թ.-ի նոյեմբերի 24-ին, Երևանում:
Սովորել է Մոսկվայի Ռազմական համալսարանում: 2015թ.-ին կապիտան Ռ․ Պրազյանը իր զինվորական ծառայությունը սկսել էր Խաղաղապահ բրիգադում: Նա կատարել էր մի շարք խաղաղապահ առաքելություններ ՝ Աֆղանստանում և Սիրիայում։
Մասնակցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմին և իր զինակից ընկերների հետ անառիկ էր պահել Թալիշը՝ արժանի հակահարված տվել հակառակորդին: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զբաղեցրել էր տարբեր պատասխանատու պաշտոններ:
Երբ սեպտեմբերի 27-ին Թուրք-ադրբեջանական խուժանը հարձակվեց Արցախի վրա, Ռ. Պրազյանը որպես Խաղաղապահ զորքերի սպա հերթական անգամ մեկնում է Արցախ ծառայության անցնելով Հադրութում: Օրեր շարունակ Հադրութի ամենա թեժ ու վտանգավոր հատվածներում կենացմահու պայքար է մղել իր զինակից ընկերների հետ, այդ թվում՝ զինվորների ու սպաների:
Հոկտեմբերի 10-ին Հադրութի տարածաշրջանում իր անձնակազմի հետ միասին հերթ...

Կարդալ ամբողջովին