Աֆեյանի խոսքով՝ հարցը ոչ թե այն է, թե պատվաստանյութը կարո՞ղ է վտանգ ներկայացնել, թե՞ ոչ, այլ այն է, որ եթե չպատվաստվես՝ ի՞նչ է քեզ սպասվում:
«Չկա մի բան, որ կարող ես մարմնիդ մեջ դնել կամ շնչել կամ ուտել կամ ասեղով ներարկել, որը որոշ վտանգ չի ներկայացնում: Եվ այս վիրուսի ազդեցությունը մեր առողջության վրա կամ գեշ է կամ շատ գեշ է: Այսինքն՝ չկա այլ մոտեցում, որ ասենք՝ դե հիմա գրիպ եղավ, անցավ, ոչինչ: Ով այս նյութով զբաղվում է՝ տեսնում է, որ մարմնի մեջ՝ ոչ միայն ծանր հիվանդների մոտ, ի դեպ, այլ անձերի մեջ ամիսներ անց արդյունքներ են տեսնում», - ասաց նա:
Աֆեյանը չի մեղադրում այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ այս տեսակ ճգնաժամ, ինչպիսին է կորոնավիրուսի համավարակը, իր խոսքով, նախկինում չի եղել: Բայց ամեն դեպքում կոչ է անում մարդկանց հանրային պատասխանատվություն դրսևորել՝ վտանգի չենթարկելով այլոց կյանքը:
«Դու կարող ես քո կյանքը վտանգի մեջ բերել: Քո որոշումն է: Բայց և վտանգի մեջ ես բերելու ուրիշներին», - ասաց կորոնավիրուսի դեմ ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողը:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Moderna պատվաստանյութը կլինի Հայաստանում և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի կառավարության հետ այդ հարցի շուրջ, հայազգի բիոտեխնոլոգը հստակեցրեց, որ ինքն այդ հարցին մոտենում է ավելի շատ իբրև հայ բարեգործ, քան թե «Մոդեռնայի» տնօրենների խորհրդի նախագահ, բայ...
Կարդալ ամբողջովին