105,6 միլիոն լսարան ունեցող չինական հեռուստաալիքը ռեպորտաժ է ցուցադրել Ադրբեջանում Սիրիայից ժամանած թուրք վարձկանների մասին, ովքեր կռվում են Հայաստանի դեմ: Ստորև բերված է զեկույցում հնչած տեքստի թարգմանությունը.
«Թուրքիայի ագրեսիան հարևան երկրների նկատմամբ ավելի ակնհայտ դարձավ Էրդողանի իշխանության գալուց հետո: Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին Սիրիայից հաջողությամբ դուրս է բերել ԱՄՆ զինված ուժերի մեծ մասը: Սակայն Էրդողանը, չբավարարվելով այս ամենով, ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի տարածաշրջանում: Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ երես են թեքել Ռուսաստանից: Սեպտեմբերի 30-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիայում տեղակայված թուրքական բանակը շարունակում է առաջ շարժվել դեպի Ադրբեջան, որպեսզի վերջինիս օգնի հարձակվել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա: Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թուրքական զորքերը Ադրբեջան են մտել մեկ ամիս առաջ՝ համատեղ զորավարժությունների շրջանակներում:
Թուրքական F16 կործանիչների ջոկատը նախկինում վարժանքներ է անցկացրել Աֆղանստանում: Հայաստանի վրա Ադրբեջանի վերջերս կատարած ընդհանուր հարձակումն Անկարայի իշխանությունների հետ կուլիսային աջակցության արդյունք է: Բրիտանական լրատվամիջոցները մեջբերել են երեք սիրիացի զինյալների խոսքերը, որոնք ասել են, որ Թուրքիան առնվազն 4000 զինվոր է ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի վրա հարձակվելու համար: Սիրիայի Իդլիբ քաղաքում պատերազմած այս էլիտար զորքերը մեծ կորուստներ են պատճառել հայկական բանակին: Նրանց մեջ, Ազազ անունով մի սիրիացի զինյալ ասել է, որ մեկ ամիս առաջ Թուրքիան արդեն սկսել էր զինյալների հավաքագրումն ու մարզումը սիրիական Աթին ճամբարում: Նա ասել է, որ Ադրբեջան ուղարկված վարձկանների խումբը հայտնի է «Սուլթան Մուրադ» անունով:
Յուրաքանչյուր զինվոր ամսական կարող է ստանալ 900-1300 դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է այն գումարը, որը կարող էին ստանալ Սիրիայում: Արդյունքում ներգրավվել են...
Կարդալ ամբողջովին