Դեպի վեր

Արաբկիրի ոստիկանները իրականացրել են «Վնասազերծել մինչև սահման» օպերացիան. նրանք բռնել են 4 իրանցիների, ովքեր կասկածվում են Երևանում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com07/13/2022, 4:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Արաբկիրի ոստիկանները իրականացրել են «Վնասազերծել մինչև սահման» օպերացիան. նրանք բռնել են 4 իրանցիների, ովքեր կասկածվում են Երևանում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ապա ստացված օպերատիվ տվյաները համադրելով ու վստահ լինելով, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրում է «Վնասազերծել մինչև սահման» անվանումը:



Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, այնուհետև համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի հետ, սկսում են այդ օպերացիայի կատարումը:

Արդեն Սյունիքի մարզում Արաբկիրի ոստիկաններն ու Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, համագործակցում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի և ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժնի օերլիազորների հետ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին դարանակալում են, ապա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները հենց Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա Հուսեին Դ.-ին և 32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի 252 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան:

Դեռ դեպքի վայրում, երբ ոստիկաններն ու քննիչները գործողություններ էին կատարում, այնտեղ ներկա գտնվող իրանցի մի քանի քաղաքացիներ, ովքեր տիրապետում էին հայերենին, ասում էին. «Մի քանի րոպե տևեց: Երեսները փակած, ատրճանակով մտան ներս, էնտեղի մարդկանց տվին պոլերին, կապրտեցին , ծեծեցին ու դոլար, ոսկի, հեռախոս գողացան տարան: ճիշտն ասած, հույս էլ չունենք, որ կբռնվեն, ասում էին նրանք ու հիմա պարզվեց, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի էին, այլ կատարողների ինքնությունն էլ էր պարզ»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վ.Փափազյա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր