«Գլխավորը խնդիրն այն է, որ Ադրբեջանում հասկացել են՝ Հայաստանում կա իշխանություն, որի առաջ կարելի է դնել պահանջներ, և այդ իշխանությունը գլուխը կախ կատարելու է»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև նշեց, որ առաջինը՝ այդ իշխանությունն առհասարակ ի վիճակի չէ դիմակայություն ապահովելու, երկրորդ՝ ցանկություն էլ չունի։
«Նաև դրանով է պայմանավորված, որ դեռևս այս վերջին ադրբեջանական ագրեսիայից առաջ իշխող քաղաքական ուժն իր ղեկավարների առանձին դեմքերի միջոցով հասարակությանը ոչ միայն նախապատրաստում էին զիջումների, այլ նույնիսկ ոչնչանում էին այն ամենը, ինչ կապված էր մեր պետականության, բանակաշինության հաղթանակների հետ։
Այս իշխանությունն ուզում է մարդկանց գիտակցության միջից դուրս բերել, ոչնչացնել այն ամենը, որ մեր երկիրը, ժողովուրդը հաղթանակներ է ունեցել։ Փորձում են այս հասարակությանը ...
Կարդալ ամբողջովին