Նախքան պատերազմը Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը պատրաստվում էր մեծ շուքով նշել հիմնադրման 40-ամյակը: Ամբողջ Գյումրին էր հրավիրվելու, 40 տարվա հարուստ երգացանկն էր բեմ բարձացվելու, լինելու էին լույսեր, գույներ, հրավառություն, անսպառ ժպիտներ, ծափեր ու բազմաթիվ հյուրեր: Կասկած անգամ չկար, որ համերգի օրը հայտնի «Դեղձանիկ»-ն իր հարուստ կենսագրության մի նոր էջն էր գրելու:
Սեպտեմբերը, սակայն, փոխեց ծրագրերը, մեր կյանքը շուռ տվեց գլխիվայր՝ տևական ժամանակ չուղղելու հաստատակամությամբ:
Դաշնամուրի ձայնը լռեց՝ տեղը զիջելով ծայրահեղ լարված իրականության սարսափելի քար լռությանը: Ու հենց նույն դաշնամուրի ձայնով էլ կոտրվեց լռությունը, բայց արդեն փետրվարին, բայց արդեն փոքրիկ մի սենյակում, ոչ թե հոբելյանական համերգի, այլ հայ զինվորին ու հայրենի եզերքին նվիրված կատարումներով:
Հին երգերն էին, բայց ընկալումն էր նոր ու լիովին տարբեր, երեխաներն այլ հույզեր ունեին: Դիտարկումը համույթի ղեկավար Վիկտորիա Մատինյանինն է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ այդպես էլ պետք է լիներ: Խոստովանում է, պատերազմից հետո դժվար էր վերադառնալ կյանքի, գրեթե բոլորի ընտանիքներում կորուստներ կան՝ զավակներ, բարեկամներ, ծնող ու եղբայր: Համերգի խորագիրն էլ նույն ասելիքն ուներ՝ «Կյանքդ կյանքիս համար»:
«Հենց երեխաների առաջարկով է եղել, որ առաջին համերգը լինի ընկած և ապրող հերոսներին նվիրված: Փորձերը ծանր ու դժվար են եղել, ցավոք երեխաներն իրենց մարմնի յուրաքանչյուր բջիջով ավելի խորն ու ցավոտ են զգում իրականությունը: Հայտնի երգի տողերն են՝ կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով: Զգացողությունները շատ տարբեր էին նախորդ բոլոր համերգներից: Այսօր այս երգերը կարծես նորովի են ընկալում, երգելիս, ասես հոգու պարտք լիներ»,-ասում է համույթի ղեկավարը:
Փոքրիկ դրվագ՝ մեծ ասելիքով: Վիկտորիան պատմում է մի երգի մասին, որը երեխաների համար այնքան սիրելի է եղել մինչ պատերազմը ու չերգվող, ցավոք, պատերազմից հետո: Արթուր Գրիգորյանի «Շուշի ստեղծագործության մասին է խոսքը: «Մինչ պատերազմը մեր երգացանկում ունեինք Արթուր Գրիգորյանի հրաշալի «Շուշի» ստեղծագործությունը: Գեղեցիկ, ռիթմիկ երգ է, հաղթանակած Շուշիի մասին է, Շուշիի լեռների ու ձորերի մասին է: Եվ ես վստահ էի, որ Շուշին կորցնելուց հետո անպայման երեխաներն ինձ հարցնելու են երգելու են, թե՝ ոչ: Այդպես էլ եղավ, հենց եկանք փորձի ու սկսեցինք պատրաստվել այս համերգին, հարցրեցին երգի մասին: Որոշեցինք փորձել ու համերգն ավարտել հենց այդ երգով: Ցավոք չստացվեց, հույզերը շատ էին: Երեխաներն այս անգամ երգել չկարողացան: Բայց ես վստահ եմ, մենք ունենք լուսավոր սերունդ, պայքարող սերունդ, հայրենիքին նվիրված սերունդ և ես վստահ եմ, որ «Դեղձանիկի» եթե ոչ այս սերունդը, ապա հետագա սերունդները կերգեն «Շուշի» ստեղծագործությունը հենց Շուշի քաղաքում»,-ասում է համույթի ղեկավարը:
Դահլիճում ներկա զինվորականները մտքով հետ գնացին ոչ վաղ անցյալ, ռազմաճակատի մահաբեր օրերն այնքան մոտ են, ասես չեն էլ անցել: Արկի պայթյուն, ընկե...
Կարդալ ամբողջովին