Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, վարչապետը նշել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մի տարի առաջ:
«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երա...
Կարդալ ամբողջովին