Դեպի վեր

Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում

armenpress.am05/16/2019, 8:30

Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում

Ֆուտբոլի Իռլանդիայի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Եվրո-2019-ի առաջնությունում Հայաստանի ընտրանուն լուրջ մրցակից է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Իռլանդիայի Մ-19 հավաքականը մեկ շնչով անցկացրեց որակավորման փուլը՝ վստահորեն հաղթելով իր բոլոր մրցակիցներին. Էլիտ փուլի 3 խաղում իռլանդացիները 10 գոլ խփեցին։ Գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Հայաստան թիմ առաջնորդելու փորձ ունի։

-Ինչպե՞ս կամփոփեք որակավորման նախնական և էլիտ փուլերը Իռլանդիայի հավաքականի համար։

-Մեր թիմը հաջողությամբ խաղաց որակավորման ողջ ընթացքում։ Ընտրական բարդ խմբում ընդգրկվեցինք, բայց կարողացանք հաղթել Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆարերյան կղզիների և Նիդերլանդների հավաքականներին։ Վիճակահանությանը լավագույնների հետ մասնակցելը մեծ խթան է մեր խաղացողների համար։ Բացի այդ, դժվար ուղևորություն ունեցանք դեպի Կրասնոդար, որտեղ ուժերը չափեցինք ոճով և համակարգերով իրարից տարբերվող 3 թիմի հետ (Ռումինիա, Ադրբեջան, Ռուսաստան)։ Այս անգամ էլ տղաները ցույց տվեցին, որ ունակ են հաղթահարելու այսպիսի բարդ արգելք և որակավորվել եզրափակիչ փուլի համար։ Ֆուտբոլիստների և անձնակազմի մարտական ոգին բարձր է։ Թիմի որակյալ ելույթով երկիրը հպարտ է։ Մարդկանց մեծ խմբի ջանքերի շնորհիվ այս ֆուտբոլիստները կրթվել են՝ անցնելով մասսայական ֆուտբոլից ազգային լիգայի և Միացյալ Թագավորության այլ ակումբներ։ Այս ֆուտբոլիստները վաղուց կառուցվածքային միևնույն համակարգի մասն են։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու փորձ ունեն։

-Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը՝ նույն թվում Իռլանդիան, Եվրոպայի չեմպիոնի կոչումը չի նվաճել։ Ի՞նչ եք սպասում այս անգամ։

-Պետք է համբերենք վիճակահանությանը, որ պարզենք մեր մրցակիցներին, հետո կենտրոնանանք ամեն հերթական խաղին։ Ամբողջ մրցաշրջանում պատրաստվել ենք խմբից դուրս գալու տեսլականով։ Անձնակազմիս հետ ծանր աշխատանք ենք կատարելու խաղացողներին տակտիկապես ու ֆիզիկապես նախապատրաստելու համար։ Նպատակն է բարձրակարգ մրցակիցների դեմ լավագույնս ներկայանալ. Թեժ է լինելու։ Մեր խաղացողները ֆանտաստիկ ունակություններ ու կայունություն դրսևորեցին եզրափակչի ճանապարհին։ Այս անգամ հնարավորություն ունեն ուժերը չափելու այս տարիքային խմբի եվրոպական էլիտայի հետ։ Կարևոր է վայելել այս առաջնությունը և անպայման իրացնել մեծ ֆ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր