Դեպի վեր

Մինչև 12 տարվա ազատազրկում Շուշին ադրբեջանական համարելու և հայկականության դեմ քարոզի համար. առաջարկում է «Ադեկվադը»

slaq.am05/4/2021, 7:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Մինչև 12 տարվա ազատազրկում Շուշին ադրբեջանական համարելու և հայկականության դեմ քարոզի համար. առաջարկում է «Ադեկվադը»

«Ադեկվադ» միաբանությունը հանդես է եկել հակահայկականությունը քրեականացնող օրենքի նախագծով, որը, ըստ միաբանության անդամների, այն ֆիլտրն է, որով պետք է անցնեն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, եթե ձգտում են հզորացնել Հայաստանը։

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ այն պետք է դառնա օրենք, որով քրեորեն պատժելի կհամարվի ցանկացած տեսակի քարոզ ու գործողություն, որն ուղղված է՝

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ժխտելուն, դրա դեմ այլ կերպ արտահայտվելուն կամ այդ իրավունքից հրաժարվել քարոզելուն,

Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի ակտը ժխտելուն կամ արդարացնելուն,

Հայաստանի Հանրապետության, դրա տարածքների, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կամ 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության իրավազորության ներքո գտնված տարածքների, ինչպես նաև 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հայկականությունը հրապարակայնորեն հերքելուն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ, թեև այս օրենքի անհրաժեշտությունը նոր չի առաջացել, սակայն պատերազմի ավարտից հետո ակնհայտ է դարձել, որ օրենքի ընդունումը հիմա դարձել է խիստ անհրաժեշտ։

«Եթե առաջ գոնե կային ինչ-որ սոցիալական տաբուներ, կային «չի կարելիներ», հիմա ոչ միայն դրանք չկան, այլև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայրենազրկման համար հող նախապատրաստող լուրջ աշխատանք է տարվում, և դա անում են Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնց ավելանում են նաև օտարերկրյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 519 523.5
EUR 628 641
RUR 7 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր