Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոնց տեղափախված վիրավորների, ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Գոռ Էպրիկյանը, Lada Priora-ն վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Վաղարշակ Կարապետյանը, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Յուրա Խաչատրյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Յու. Խաչատրյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Ալիփյանը, 21-ամյա Արման Անանյանը, 20-ամյա Ամասյա Ալավերդյանը. և Գ. Էպրիկյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 28-ամյա Սիլվա Մինասյանը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող, 38-ամյա Ահմադ Իմարանը:
Նշված անձինք բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Էպրիկյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժության բաժնի պետ, կոչումով՝ ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ս. Մինասյանը աշխատում է ոստիկանության ԿՔՎ ռեսուրսների կառավարման բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության մայոր է:
Իսկ վարորդ Վ. Կարապետյանը աշխատում է «Էյիջ» ՍՊԸ-ում՝ որպես փականագործ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցո...

Կարդալ ամբողջովին