Դեպի վեր

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

azatutyun.am09/16/2020, 4:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, այսօր Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իդեալական Սահմանադրական դատարան (ՍԴ) չի ձևավորվել։ Հիշեցնենք` երեկ Ազգային ժողովը ընտրեց ՍԴ 3 նոր անդամների, որոնց թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խիստ քննադատության էին ենթարկել մասնավորապես դատավորներ Խունդկարյանի և Շաթիրյանի ընտրությունը՝ պնդելով` ՍԴ ճգնաժամն այդպես էլ չլուծվեց, իսկ դատարանի հանդեպ հանրության վստահությունը չվերականգնվեց։

Արձագանքելով հարցին, թե ինչպես է կառավարությունը ՍԴ անդամի թեկնածու առաջադրել Շաթիրյանին, հատկապես որ հանրության շրջանում հարցեր են առաջացել այդ կապակցությամբ, վարչապետն ընդգծեց, թե կան խմբեր, որոնք փորձում են հանրության անվան տակ իրենց շահերն առաջ տանել. - «Երբ որ ասում ենք` հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է մի հատ ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսի համարները, որպեսզի հասկանանք` իրենք ում են ներկայացնում: Ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր` քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգն, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին այսպես ասած` հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր բան է տեղի ունեցել` Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Արդյոք սա նշանակում է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան»:

Հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկությամբ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով այսօր սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանի հիշատակը։ Նախարարն ընդգծեց` ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ` փորձելով չեզոքացել հայկական դիրքերի և դիրքապահների գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք. - «Այս իրավիճակն արդեն մոտ 2 շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել, երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ, այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, հատուկ ներկայացուցիչը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղեկացված է այս ամեն ինչի վերաբերյալ: Մենք մի քանի ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 491
EUR 564 581
RUR 6.15 6.43
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր