Գյումրիում շարունակվում են նոր տրանսպորտային ցանցի շահագործման աշխատանքները։ Մինչ այս գործող թիվ 25 համարի երթուղուց զատ, արդեն 3 երթուղի է սպասարկվում նոր փոխադրամիջոցներով։
Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժինը, ելնելով ուսումնասիրություններից, միմյանց է միացրել թիվ 14, 24 և 18 համարի երթուղիները։ 3-ն էլ նախկինում առանձին-առանձին սպասարկում էին տարբեր ուղղություններ՝ քաղաքի ծայրամասային հատվածները կապելով Գյումրու կենտրոնին, Անի և Մուշ թաղամասերին։
14, 24, 18 համարների սպասարկման թաղամասերում ապրող գյումրեցիները մշտապես դժգոհում էին, սակայն ոչ թե նոր մեքենաներ էին պահանջում, այլ՝ դրանց թվի ու ժամային գրաֆիկի ավելացում։
Այս երեք երթուղիներն այժմ միավորվել են, դարձել մեկը՝ 6 համարի ներքո, երթուղին փոքր-ինչ ներառում է նախկին 14 համարից, փոքր-ինչ՝ 24։
Թե համայնքապետարանն ի՞նչ ուսումնասիրություն է կատարել և ինչպե՞ս է առաջնորդվել, գյումրեցիներից շատերն այդպես էլ չեն հասկացել։ Միայն գիտեն, որ լրացուցիչ ֆինանսական ծախսի ու դժվարությունների են հանդիպում նոր փոփոխության պատճառով։
«Առաջ 58 հասնելու համար կնստեի 14 համարը ու ուղիղ կհասնեի։ Հմի արդեն 14-ից կես ճամփա բդի իջնիմ, ուրիշ գազել նստիմ, որ հասնիմ 58։ Երեխա են, պարապմունքի կերտան-գուկան։ Էս էլ եղավ լավ գործ։ Մենք կսեինք՝ ավտոները շատցրեք, չէինք ըսե՝ գիծը փոխեք, ճամփեքը խառնեք։ Մե հոգիմ չէ, երկուս չէ, եքա թաղամաս է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում դժգոհում են բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ:
Նրանցից մեկի խոսքով էլ՝ նախկինում 100 դրամով գնացել է Պալիգոն և նույնքան գումարով հետ վերադարձել տուն (-խմբ. նկատի ունի՝ Շիրակացի փողոցը), այժմ չի կարող: «Ապրին, որ լավ ավտո են բերել, բայց ես հմի բդի էդ լավ ավտոյով հասնիմ բազար, ընդեղից էլ ուրիշ բանմ նստիմ, հասնիմ Պալիգոն, հետ գալն էլ՝ նույնը։ Եղավ, որ ընձի 400 դրամ պետք է մենակ մե հոգու էրտալ-գալու համար»,- գանգատվում է քաղաքացին, որը ևս չցանկացավ ներկայանալ:
Գյումրու համայնքապետարանի պատասխանատուն, ս...