Դեպի վեր

Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա երկու օրվա անելիքները

panorama.am05/13/2022, 5:36

Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա երկու օրվա անելիքները

«Մենք ծրագրավորված, հետևողականորեն մեր պայքարն առաջ ենք տանում։ Օրեցօր ավելանում ենք։ Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ առանց հուսահատության, ավելորդ զգացումների, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա՝ այս պայքարը հասցնելու են հաղթական ավարտին։

«Մենք պետք է ապացուցենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ Նիկոլը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանություններին հեռացելու միակ ճանապարհը հանրային լայն ճնշումն է, երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։

«Մենք այդ փուլում ենք, և օրեցօր սա ապացուցելու ենք։ Այս պայքարը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի շարժում չէ, սա հայ արժանապատիվ մարդու պայքար է։ Հետևաբար այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից, գտնվելու վայրից։ Այսօր մենք այդ ընթացքի մեջ ենք։ Նայեք շուրջներդ՝ ուսանողներ, գիտնականներ, բժիշկներ, գործարարներ, գյուղացի մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքը թողել, այսօր այս հրապարակում են, հետևաբար սա համաժողովրդական, համազգային շարժում է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Սաղաթելյանը նշեց, որ հակահայ ծրագրեր իրականացնողները, ապագան մեզանից խլողները դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ իրենց աշխատավայրում, փողոցում, սրճարանում, արտերկրում։

«Իշխանությունն այլևս որևէ հենարան չունի, միակ հենարանը ոստիկանական բիրտ ուժն է, ամեն օր տարբեր կեղծ, շինծու մեղադրաքներով փորձում են ապօրինի ձերբակալել ու կալանքի տանել մեր պայքարի ընկերներին»,- ասաց նա։

Սաղաթելյանի փոխանցմամբ, այսօր կալանավորված իրենց բոլոր ընկերների ուղերձը կալանավայրերից մեկն է՝ պինդ են, ամուր ենք, իսկ մենք այս գործը պետք է շարունակենք։

«Այս մարդը, իշխանությունը վերջին փրփրուներից են կախված, փորձում են այս ճանապարհով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր