Դեպի վեր

Աշխատանքի տոնավաճառ՝ FemInno միջազգային համաժողովի շրջանակներում. ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիքները

armenpress.am07/30/2022, 11:24

Աշխատանքի տոնավաճառ՝ FemInno միջազգային համաժողովի շրջանակներում. ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիքները

Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին ներկայացված է աշխատանքի տոնավաճառ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց մոտ առկա թափուր հաստիքներն՝ ակնկալելով ներգրավել իգական սեռի նոր տաղանդներ։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

ZEVIT ընկերության որակի ապահովման մասնագետ Սրբուհի Չալիկյանն ընդգծեց, որ իրենց ընկերության գաղափարախոսությունը միտված է բոլորի իրավունքների հավասարությանը։ Պատմում է՝ իրենց ընկերության հիմնադիր Սոնա Մնացականյանը ոչ մի առիթ բաց չէր թողնում՝ խոսելու այն մասին, որ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ընկերությունում բալանսավորենք տղաներին և աղջիկներին։ Նույնիսկ ուրախանում ենք, որ աղջիկ տաղանդների ենք ներգրավում, բայց դա չի նշանակում, որ խտրականություն ենք անում։ Ուրախ ենք, որ ՏՏ և գիտության ոլորտներում կանանց հետաքրքրվածությունը բավական մեծ է»,- նշեց Չալիկյանը։

Humanize ընկերության մարքեթինգի մենեջեր Լիլիթ Բրոյանը շեշտեց՝ իրենց ընկերության քաղաքականությունն է աշխատանքի ընդունման պրոցեսում բացառել բոլոր տեսակի խտրական մոտեցումները։ Աշխատանքի ընդունելիս հիմնվում են բացառապես անձի հմտությունների վրա։ Ընկերությունում աշխատում են հավասար քանակով իգական և արական սեռի ներկայացուցիչներ։ Բրոյանի խոսքով՝ համաժողովի շրջանակներում աղջիկների և կանանց հետաքրքրվածությունն իրենց ընկերության, և ընդհանրապես՝ ոլորտի հանդեպ, ընդգծվում է։

PMI գիտահետազոտական կենտրոնի մարդկային ռեսուրսների ներգրավման բաժնից Սոնա Գրիգորյանը նկատեց, որ ունեն ազատ հաստիքներ, որոնց համար նախապատվությունը տալիս են կանանց։

«Ոլորտը տղամարդակենտրոն է, բալանսը պահելու համար աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս ենք կանանց։ Վերջին տարիներին աշխատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր