Դեպի վեր

Ազգովին ամուր դառնալու բանաձեւը. Ներկա պատերազմի հոգեբանական հետեւանքները

armenpress.am11/14/2020, 5:12

Ազգովին ամուր դառնալու բանաձեւը. Ներկա պատերազմի հոգեբանական հետեւանքները

Հոգեբան Սամվել Խուդոյանի հետ զրույցում «ՀՀե»-ն փորձում է պարզել, թե պատերազմական դաշտում անհաջողություն կրելու փաստն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել մեր ժողովրդի հոգեբանության վրա։ Ո՞ր դեպքում այն կարող է մեզ կոտրել, ո՞ր դեպքում առավել ամրացնել եւ դուրս բերել ռազմաքաղաքական զարգացման նոր մակարդակի վրա։

-Պարոն Խուդոյան, այսօր մեր ժողովուրդը հոգեբանական առումով այնքան էլ լավ վիճակում չէ։ Այս իրավիճակը դեռեւս երկա՞ր կպահպանվի։

-Այո, մեր ժողովուրդն այսօր, կարելի է ասել, աննախանձելի վիճակում է։ Նաեւ բանն այն է, որ դեռեւս հստակ չենք պատկերացնում ընդունված համաձայնագրի տարբեր կետերի բովանդակությունը, դրանց նշանակությունն ու ազդեցությունը մեր հետագա կյանքի վրա։ Նաեւ չենք պատկերացնում, թե ինչպիսին է լինելու տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Այս ամբողջ անորոշությունը կապված է տեղեկատվության պակասի հետ։ Իսկ տվյալ իրավիճակը սրում է նաեւ ներքաղաքական կյանքը, քաղաքական-հասարակական շատ ուժեր իրենց խնդիրներն են առաջ մղում։ Ժամանակի ընթացքում որքան հստակություններ մտցվեն այս հարցերի մեջ, այնքան կլիցքաթափվի իրավիճակը։ Եվ անգամ գուցե ըմբռնենք, որ այդ համաձայնության ընդունումը միակ որոշումն էր, որ կայացվեց տվյալ պահին։ Այսինքն՝ մարդկանց հոգեվիճակները կապված են հենց այդ պրոցեսների հետ. որքան տեղեկացված լինի մարդը, որքան հստակ տեսնի, թե ինչն ինչպես է իրականացվում եւ ինչ է լինում դրանից հետո, այնքան նա կարող է դուս գալ հոգեբանական բարդագույն վիճակներից։ Սրան զուգահեռ քաղաքական լարվածությունն էլ կնվազի. ժամանակի հետ միանշանակ այն թուլանալու է։

-Ներկա պահն ինչպե՞ս բնորոշենք. սա լարվածության գագաթնակե՞տն է, սրանից հետո՞ է կորն իջնելու։

-Ոչ։ Գագաթնակետը համաձայնագրի ստորագրման հաջորդ օրն էր՝ ամսի 11-ին։ 12-ից հետո կամաց-կամաց հաղթահարում ենք իրավիճակը. հոգեբանական առումով լիցքաթափումը տեղի է ունենում։ Նորից կրկնեմ նախկին ասածս. հոգեբանության մեջ այսպիսի օրենք է գործում՝ որքան ինֆորմացիան պակաս է, այնքան տագնապը մեծ է։ Իսկ տագնապի կողքին էլ ընկճախտն անպակաս է. կա ու կա։

-Իսկ անհաջողության մատնվելու գիտակցությունն ինչպիսի՞ հետեւանքներ կթողնի առավել կուժեղացնի՞ մեր հոգեբանական ամրությունը, թե՞ հետեւանքներն այլ կլինեն։

-Նախ, սա մեծ դաս է լինելու մեր ժողովրդի համար, որ այլեւս առավել զգոն պետք է լինի: Քաջատեղյակ լինի, թե ինչ է կատարվում երկրում, ինչպիսի վարքագիծ է դրսեւորում օրվա իր իշխանությունը։ Կամրապնդվի այն գիտակցությունը, որ երկրի ողջ ներուժը պետք է ձգտի մի բանի՝ առավել հզորացնել երկրի պաշտպանունակությունը, առավել հզորացնել բանակը։ Մյուս դասն այն է լինելու, որ ժողովուրդն այլեւս կգիտակցի, որ իր փոխարեն ոչ ոք չի պաշտպանելու իր երկիրը, ինքն է իր երկրի միակ պաշտպանը եւ թյուր պատրանքների հետեւից այլեւս չպետք է ընկնի։ Նաեւ առավել ռացիոնալ ու ռեալիստ կդառնա. առավել ճիշտ կհաշվարկի սեփական ուժերը։ Եվ ճիշտ կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր