Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանը 1 տարի երկու ամիս արդեն իր սրբազան պարտքն էր մատուցում հայրենիքին՝ ծառայում էր հայոց բանակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ժամկետային զինծառայողը Թալիշում էր այդ օրերին, որտեղ էլ վիրավորվել է հոկտեմբերի 2-ին բայրաքարի հարվածից:
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծայրահեղ ծանր տեղափոխվել է Այրավածքաբանական կենտրոն, 24 օր՝ կյանքի ու մահվան արանքում, այնուհետև տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր ոտքի վիրահատության:
«Վիրահատվել եմ, վերականգնողական կուրսերի եմ գնում: Այժմ լսողական խնդիրներ ունեմ»,- ասաց երիտասարդ արվեստագետը:
Բենը սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ մագիստրատուրա 1-ին կուրս: Առայժմ քանդակներ չի ստեղծում, իսկ պատերազմից հետո 1-2 կտավ է նկարել: Վստահեցնում է՝ մոտ ժամանակներում կսկսի նորից ստեղծագործել: Չնայած այն, ինչ տեսել ու ապրել է Բենը պատ...
Կարդալ ամբողջովին