Դեպի վեր

Քաղաքական դատարկության քաոտիկ էֆեկտը. իսկ ընտրությունը միայն թվում է հեռու

1in.am06/12/2019, 4:12

Քաղաքական դատարկության քաոտիկ էֆեկտը. իսկ ընտրությունը միայն թվում է հեռու

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած գործընթացները հաճախ թողնում են քաոտիկ բնույթ: Պարբերական ակցիաներ տարբեր սոցիալական խնդիրներով, ճանապարհների փակում, քաղաքական տարաբնույթ ակցիաներ, նաև տնտեսա-քաղաքական, բնապահպանական Ամուլսարի կախված խնդիր: Եվ, իհարկե, այդ ամենն ավելի ու ավելի գեներացնելու հարցում շահագրգռություն ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր, որոնց հակազդելու հարցը բարձրացվել է անգամ վարչապետի մակարդակով: Դրան զուգահեռ, կան նաև խմբեր և անձինք, որոնք ամեն այդօրինակ առիթով, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս, ինչպես, օրինակ, Աբովյանի ընտրությանը իշխանության կամ հեղափոխության թեկնածուի պարտվելիս, հանրությանը սնուցում են խուճապով՝ հակահեղափոխության խուճապով, այդպիսով առաջացնելով նաև հակառակ և այլ հարակից ռեակցիաներ: Եվ, ի վերջո, այդ ամենին նպաստում է և այն, որ խիստ բազմազան ու հանրամատչելի է դարձել տեղեկատվական միջավայրը, մանիպուլյացիաների՝ անպատասխանատու մանիպուլյացիաների անսպառ հնարավորությամբ:

Այս ամենը առաջ է բերում երբեմն-երբեմն սրվող տպավորություն, որ Հայաստանում անկայունություն է, կամ դրանից հինգ րոպե պակաս: Մինչդեռ, խորքային առումով Հայաստանում չի կատարվում որևէ արտառոց բան, բացի այն, որ հեղափոխությունից հետո առաջացել է կարևորագույն մի խնդիր՝ քաղաքականության հանդիպակաց բևեռի խնդիրը: Մինչև հեղափոխություն այդ խնդիրը չի եղել, որովհետև եղել է ամբողջատիրական տնտեսա-քաղաքական համակարգ, որը զբաղեցրել է հանրային, քաղաքական բոլոր տարածությունները կամ ինքն է սահմանել, թե ով ինչքան զբաղեցնի, ում ինչքան թույլ տրվի, բաժանվի, քվոտավորվի, ով լինի խորհրդարանական, իսկ ով՝ արտախորհրդարանական ընդդիմություն, և այլն:

Հեղափոխությունից հետո այդ համակարգը չկա, նոր իշխանությունը, կառավարող նոր ուժը հրաժարվել է այդօրինակ բնույթից, որովհետև այն անխուսափելիորեն ենթադրում է ամբողջատիրականացում, կոռուպցիա և այլն: Այլ կերպ ասած, այդպիսին լինելու համար պետք է լինել ամբողջապես նախկին: Նախկին լինել հնարավոր չէ, որովհետև դա «սրտի ցանկության» հարց չէ այլևս, այլ հնարավորությունների: Նախկին համակարգն ինքն այլևս ավելի ու ավելի անկարող էր լինում մնալ այդպիսին, չիմանալով սակայն, թե ինչպես փոխվել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր