Դեպի վեր

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա

azatutyun.am09/29/2021, 3:42
  • Email
  • Facebook
  • Twitter

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այսօր Գյումրիում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, և այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին, բայց կարևորագույնը, որ կողմերի մոտ այդ ցանկությունը, պատրաստակամությունը լինի: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռևս հստակ չէ: Նաև մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ, և մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան», - նշեց դեսպանը:

Տասնամյակներ շարունակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան վերջին երկու ամիսներին պարբերաբար հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նախ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Թուրքիայից դրական ազդակներ կան, հետո Թուրքիան նախագահի մակարդակով վերահաստատեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Հետո էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց միևնույն ժամանակ խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։ Պաշտոնական Երևանը իր հերթին հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությունը իր համար ընդունելի չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան դրական է վերաբերվում Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը․ վստահեցնում է Էրդողանի խոսնակը Երևանը պատրաստ է Անկարայի հետ բարձր մակարդակի երկխոսության, եթե արդյունավետ շփումներ սկսվեն. վարչապետի խոսնակ Էրդողանը հայտարարում է, թե Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում Իշխանությունն Էրդողանի հայտարարություններում դրական ազդակ է տեսնում, ընդդիմադիրները` անընդունելի նախապայմաններ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա

Այսօր Գյումրիում ու Ախուրյանում ամերիկյան ֆինանսավորմամբ հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի բացմանը մասնակցող ամերիկացի դիվանագե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.5 492.5
EUR 546 561
RUR 6.5 6.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր