Դեպի վեր

Կարճ ժամանակում ունենալու ենք արժութային ճգնաժամ․ տնտեսագետ

yerkir.am11/21/2020, 3:42

Կարճ ժամանակում ունենալու ենք արժութային ճգնաժամ․ տնտեսագետ

Հայաստանում դոլարի արժևորումը վերջին օրերին շարունակվում է, փոխարժեքը հատել է 500 դրամի սահմանը։ Այս միտումը շարունակվելու դեպքում, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, առաջիկայում սոցիալական խնդիրներ կսկսվեն Հայաստանում։

«Առաջինը, լինելու են սոցիալական հետևանքներ, և դրանք արդեն կան։ Այս գործընթացն անմասն չի թողնելու գնաճը, հատկապես այն ապրանքների գծով, որոնք ներկրվում են ՀՀ։ Նաև այն ապրանքների մասին է խոսքը, որոնք արտադրվում են Հայաստանում, բայց ունեն ներմուծման բաղադրիչ։ Արդեն նկատելի է, որ մենք ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների տեսանելի գնաճ։ Փոխարժեքը 490-495-ից բարձրացել է և այս պահին արդեն 510 -ի շեմն է անցել»,- Lragir.am-ին ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանում շատ կարճ ժամանակահատվածում կգրանցվի ազգային արժույթի առնվազն 20-25 տոկոս արժեզրկում։ Եվ կարձանագրվի առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դրան մոտ թանկացում։ «Նաև չի բացառվում, որ ունենանք այդ ապրանքների դեֆիցիտ, որովհետև այդ գնաճն անընդհատ բերելու է նրան, որ մարդիկ հոգեբանական գործոնի ազդեցությամբ ձևավորելու են հավելյալ պահանջարկ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական առումով ռիսկերին՝ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ ազգային արժույթի արժեզրկումը ոչ թե անկախ պրոցես է, այլ հետևանք է մակրոտնտեսական խախտված կայունության։ «Եվ ակնհայտ է, որ պետական բյուջեն ունի, մեղմ ասած, հիմնական ուղղություններով իր ծախսերը ֆինանսավորելու դժվարություններ։ Բացի դա, նաև աճում է պետական պարտքը։ Այսպիսի իրավիճակում մյուս գործոնն է շատ կարևոր՝ տնտեսական անկումը և անկման սպասումները։ Նաև պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք տեղի ունեցան՝ պատերազմն իր պարտության ելքով և Covid 19-ի հետևանքների դեմ փաստացի տապալված վիճակը։ Սա շատ կարևոր է, որպեսզի տեսնենք, թե ինչ բարդ իրավիճակ է»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ այսպիսի պարագայում անխուսափելիորեն վրա է հասնում հոգեբանական գործոնը՝ և տնտեսվարողների, և քաղաքացիների մոտ։

«Արդեն ակնհայտ է, որ հիմա մարդիկ ու տնտեսավարողներն սկսել են վերադասավորել իրենց ակտիվները և ունեցած ռեսուրսները։ Օրինակ՝ արդեն կա հստակ տեղեկատվություն, որ քաղաքացիները դիմում են բանկեր՝ իրենց ավանդները հետ ստանալու համար, հատկապես դրամային ավանդները։ Դա ինքնանպատակ չեն անում, դրամային ավանդները հետ են վերցնում, որպեսզի փոխարինեն դոլարով ու եվրոյով։ Եվ սա լուրջ հարված է լինելու այս գործընթացներին, որովհետև առաջացնելու է դրամի լրացուցիչ առաջարկ և միաժամանակ դոլարի, եվրոյի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ։ Սա արժեզրկում ծնող շատ կո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր