Դեպի վեր

Որեւէ տեղ չտանող քարտեզ

henaran.am01/13/2021, 8:30

Որեւէ տեղ չտանող քարտեզ

Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր ետպատերազմյան ձեռքբերումների վերաբերյալ: Դե դա հասկանալի է, որևէ ձեռքբերում չկա: Պատերազմի ավարտից հետո մենք էլի զոհեր ու գերիներ ենք տվել, ինքնիշխանություն ու տարածքներ ենք զիջել, իսկ երկրի ներսում հանրային լարվածությունը շարունակում է աճել…

Այդ «քարտեզ» կոչվածի առաջին կետն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ (ուղղագրությունը՝ Ն.Փ.-ի)»: Բանակցությունների հարցն, իրապես, ամենակարևորն է: Վերջիվերջո, 2020 թ. պատերազմը բռնկվեց, որովհետև օրվա իշխանությունները ձախողեցին բանակցությունները, այն բանակցությունները, որ Փաշինյանն, իր իսկ խոսքերով, սկսել էր «սեփական կետից»:

Ցավով արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններ չկան: Ֆորմալ առումով` Մինսկի խումբը կա, բայց բանակցություններ չկան: ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դեկտեմբերի 13-14-ին այցելեցին Ադրբեջան ու Հայաստան: Ալիևը նրանց երեսին հայտարարեց, որ անկոչ հյուրերին Բաքու չէր հրավիրել, բայց դե եթե եկել են, լավություն է անում ու հանդիպում է: Ինչի՞ մասին համանախագահները խոսեցին Հայաստանում, հայտնի չէ:

Պաշտոնական ինչ-որ բան հրապարակվեց, բայց հրապարակման մեջ որևէ էական բան չկար: Բայց էական է, որ նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ծիծաղելի պատճառով հրաժարվեց հանդիպել համանախագահների հետ: Ի դեպ, չհամաձայնե՞ց, թե՞ չթողեցին…. Ադրբեջանի դիրքորոշումը, համանախագահների ձախողված այցը, Մինսկի խմբի նվազագույն ակտիվությունը, որը չի կարելի բացատրել միայն Միացյալ Նահանգներում «անցումային ժամանակահատվածով» կամ ամբողջ աշխարհում մոլեգնող Քովիդ-19-ի համավարակով, ցույց են տալիս, որ գոնե կարճատև կտրվածքով այդ ձևաչափով արդյունավետ բանակցություններ ակնկալելն իրատեսական չէ: Ավելին` այդ ձևաչափի պահպանումն է արդեն մեծ հարցականի տակ:

Լավ, ասենք` Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններ չկան, բայց բանակցություններ ընդհանրապես կա՞ն: Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց ՌԴ կառավարության բավականին ազդեցիկ պատվիրակություն՝ ՌԴ փոխվարչապետեր, արտաքին գործերի նախարար, պաշտպանության նախարար: Ի՞նչ խոսեցին կողմերը, ինչի՞ մասին պայմանավորվեցին, որևէ տեղեկություն չկա: Հաշվի առնելով կողմերի տարբեր քաշային կատեգորիաները, Հայաստանի վիճակը և ամբողջական կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև բանակցողի` ով լինելը, հազիվ թե այդ բանակցությունները կարելի է բանակցություններ անվանել: Ամենայն հավանականությամբ, Հայաստանին առաջարկներ են արվել, որոնցից «ժողովրդական վարչապետը» չէր կարող հրաժարվել:

Իրական բանակցային փորձությունը հայ ժողովրդին ու «ժողովրդական վարչապետին» սպասում էր Մոսկվայում, որտեղ հունվարի 11-ին հանդիպելու էին Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը: Փաշինյանն ու Ալիևը պատերազմից հետո հանդիպելու էին առաջին անգամ… Փաշինյանի համար այս բանակցությունները սկզբունքային նշանակություն ունեին:

Նա պետք է ոչ միայն կարողանար երկրի համար զիջումներ կորզել, այլև հայ ժողովրդին ապացուցել, որ ընդդիմության պնդումները, թե «թուրքի առաջ չոքած մարդը չի կարող թուրքի հետ արդյունավետ բանակցել», ճիշտ չեն, որ ինքը դեռևս հպարտ ժողովրդի քաջ առաջնորդն է, որը կարող է երկիրը հանել այս ճգնաժամից (առանց, ի դեպ, նշելու, թե ով երկիրը հասցրեց ճգնաժամի) ու իրականություն դարձնել Հայաստան-2050-ի բաղձալի տեսլականը:

Բանակցություններից առաջ ամենազգայուն թեման գերիների ու անհետ կորածների հարցն էր: Փաշինյանականներն իրենց հպարտ հետևորդների ու ֆեյքերի միջոցով արդեն մի քանի շաբաթ լուրեր են տարածում, որ գերիներին կարող է վերադարձնել միայն Նիկոլը, իսկ ընդդիմադիրներն իրենց բողոքի գործողություններով «ժողովրդական վարչապետին» խանգարում են լուծել այդ հարցը: Տեխնոլոգիան պարզ է` եթե հանկարծ Նիկոլը հիմա հրաժարական տա, ընդդիմադիրները չեն լուծի գերիների խնդիրը, կասեն` գնացե՛ք, Նիկոլից ձեր գերիներին ուզեք: Ուրեմն… Ուրեմն ոչ մի կերպ չի կարելի թողնել, որ Նիկոլը գնա, միայն նա է կարող գերիներին վերադարձնել: Փաշինյանի հակառակորդները (խոսքս չի վերաբերում միայն Հայրենիքի փրկության շարժման կոչով հրապարակ դուրս եկած հազարավոր քաղաքացիներին) պնդում են, որ Նիկոլն ի վիճակի չէ գերիներին վերադարձնել, նա կորցրել է այդ հնարավորությունը, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերի իրականացումը պետք էր պայմանավորել գերիների ու նահատակների աճյունների վերադարձով:

Եթե Փաշինյանը բանակցությունների ժամանակ գերիների հարցը չբարձրացներ, նրան չէին հասկանա: Իր մեկնելուն ուղեկցող` ընդդիմության բողոքի գործողությունների դեմ հանրային դժգոհություն հարուցելու նպատակով Փաշինյանն իր էջում գրեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետեւյալն է. 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր