Դեպի վեր

Էլեն Սաֆարյան. «Պապան գիտեր՝ երգել սիրում եմ, բայց չէր մտածում, որ խաղալու ցանկություն էլ կունենամ»

bravo.am06/7/2023, 11:12

Էլեն Սաֆարյան. «Պապան գիտեր՝ երգել սիրում եմ, բայց չէր մտածում, որ խաղալու ցանկություն էլ կունենամ»

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլենը, այժմ նկարահանվում է «Սեւ արկղ» սերիալում: Սա նրա մարմնավորած երկրորդ կերպարն է հեռուստատեսային նախագծում: BRAVO.am-ի հետ զրույցում Էլենը խոսել է երգն ու դերասանությունը համատեղելու, հայրիկի աջակցության ու նրա հետ սպասվող զուգերգի մասին։- Էլեն, «Հատուկ դասարանը» դարձավ առաջին նախագիծը, որում նկարահանվեցիր: Ճանապարհը դեպի հեռուստատեսություն ինչպե՞ս ընտրեցիր։

- Դեռ մանկուց էի ընտրել, բայց դրա մասին գիտեի միայն ես. պատկերացնում էի՝ ինչպես եմ խաղում, մարմնավորում տարբեր կերպարներ։ Նույնիսկ երազել եմ այն մասին, որ աշակերտի դեր մարմնավորեմ: Գիտեի, որ այդ օրը գալու է, եւ ես սկսելու եմ իմ գործունեությունը դերասանական ոլորտում:

- Ինչպե՞ս երգչի ընտանիքում ընտրեցիր դերասանի մասնագիտությունը։

- Ինձ համար շատ հետաքրքիր էր այն, որ դերասաններն իրական կյանքում ուրիշ մարդիկ են, բայց լրիվ այլ կերպարներ են կերտում ֆիլմերում, սերիալներում։ Ինձ գրավեց, որ նկարահանման հրապարակում դու ուրիշ մեկն ես՝ այլ պատմությամբ։

7


- Ընտանիքդ, մասնավորապես, հայրդ սերիալում նկարահանվելու քո որոշումն ինչպե՞ս ընդունեց:

- Մամաս շատ լավ ընդունեց հենց սկզբից, պապան գիտեր, որ երգել սիրում եմ, բայց չէր մտածում, որ խաղալու ցանկությունն էլ կունենամ։ Սկզբում զարմացավ, բայց ասաց՝ ուժերս փորձեմ, եթե ուզում եմ։ Հետո արդեն խնդրեցի կարծիք հայտնել, ասաց՝ վատ չէ, ստացվում է, աջակցեց, ու այդպես նրանք ինձ շատ են օգնում։

- Դժվարություններ կայի՞ն։ Ի՞նչ բացահայտումներ արեցիր։

- Առաջին փորձի համար զարմանալիորեն շատ ինքնավստահ էի, առանց վախի եւ լարվածության սկսեցի խաղալ դերս: Շատ ոգեւորված էի ու չեմ կասկածել՝ կարո՞ղ եմ, թե՞ չէ։ Դժվարություններից չես կարող խուսափել, քանի որ ուզում ես արդարացնել ռեժիսորի, դիտողի սպասումները։ Իսկ բացահայտում էր, օրինակ, թե տեսախցիկի հետեւում ինչ մեծ թիմ է աշխատում, հսկայական ինչ աշխատանք է տարվում կադրից դուրս։

7


- Մտավախություններ ունեի՞ր արձագանքների առումով:

- Պատրաստ եմ եղել թե՛ լավ, թե՛ վատ արձագանքներին։ Ոգեւորությամբ եմ սպասել կարծիքներին։ Խաղիս վերաբերյալ մեկնաբանություններ կարդալը շատ հետաքրքիր էր, որովհետեւ իմ առաջին փորձն էր դերասանության ոլորտում։

- Սովորել ես նաեւ Երգի պետական թատրոնում։ Ունես ձայնագրած քավերնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր