Հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանը նոյեմբերի 3-ին հանձնվեց ընթերցողի դատին: Գրքի շնորհանդեսին «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ Դերենիկ Դումանյանը ներկաներին վստահեցրեց, որ գիրքը միանշանակ մնայուն արժեք է լինելու ապագա սերնդի համար: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր արմատների տեղն իմանա: Լավրենտի Միրզոյանը կարեւոր գործ է կատարում վավերագրելով, փաստագրելով եղածը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, շնորհավորելով Լավրենտի Միզոյանին հերթական զավակի լույս ծննդյան առթիվ, նշեց, որ Հայաստանը հրաշալի վայր է, բայց Տավուշը բացառիկ է: «Այս գրքով հեղինակը տարածել է Տավուշի ամբողջ համն ու հոտը»,-ասաց նա:
Հայաստանի սահմանամերձ մարզի մտավոր ներուժի մասին գիրք գրելու՝ Լավրենտի Միրզոյանի մտահղացումը պատահական չէր: Նախկին Շամշադինի շրջանի գիտության նվիրյալների թիվն անցնում է մի քանի հարյուրը, որոնց մասին հեղինակն անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ՝ «Տավուշ» վերնագրով հ...
Կարդալ ամբողջովին
