Դեպի վեր

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

7or.am06/12/2019, 2:12

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Օրեր առաջ «ալամ աշխարհի հայոց վարչապետը» ի լուր աշխարհի հայտարարեց, եւ ո՛չ մեկ անգամ` բռնության, ատելության քարոզը Նոր Հայաստանում տեղ չունի. ցանկացած նման դրսեւորում պետք է անմիջապես արժանանա իրավապահ մարմինների «ոչ թավշյա»`«երկաթյա» հակազդեցությանը, անկախ նրանից` բռնության եւ ատելություն քարոզիչները որ ճամբարից են, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմնակիցներ են։

«Նախկին քաղբանտարկյալ»`ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը` Լեդի Հակոբը, երեկ զարգացրել է Փաշինյանի «միտքը»` անդրադառնալով Դաշնակցության կողմից իբր պրոպագանդվող բռնության քարոզին, ինքնադատաստանի կոչ է արել. «Ես վստահ եմ`եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի (նախորդ պարբերության մեջ ասել էր` «ժողովրդի») միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:

Այսքանը քիչ համարելով`«նիկոլալեւոնական ախպերության» կարկառուն ներկայացուցիչ մականունավոր նախկին պատգամավորը Դաշնակցությանը կոնկրետ`հասցեական մեղադրանքներ է ներկայացրել. «Իրենց վրա այնպիսի կեղտ կա փաթաթված, որ դա անհնար է մաքրել`սկսած Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից, վերջացրած Հենրիկ Խաչատրյանի սպանությամբ: Ժողովուրդը լավ գիտի` ով են իրենք, ինչի են ընդունակ: Իրենք ամեն ինչի հետ կապ ունեն»:

Հիշեցնենք` Հենրիկ Խաչատրյանը հայտնի է նրանով, որ համարվում էր «Քոչարյանի» մարդը. զբաղեցնելով գլխավոր դատախազի պաշտոնը` 1998թ. մեղադրանք էր առաջադրել Վանո Սիրադեղյանին Ոստիկանության համակարգում զինված բանդա ստեղծելու, շահելու, պահելու, «օրենքով մարդասպանների» միջոցով անցանկալի անձանց սպանությունները կազմակերպելու հանցակազմով։ Նույն թվականի օգոստոսին, մեղմ ասած, առեղծվածային հանգամանքներում սպանվեց` գործը այդպես էլ չհասցնելով տրամաբանական ավարտին...

Լեդի Հակոբն այդքանով չի բավարարվում`մատը տնկում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի վրա, զարմանալով ու զարմանալով` ինչպե՞ս է պատահել, որ վերջինս ոչ մի «իրավական կարգավիճակ» չունի`որպես մեղադրյալ ներգրավված չէ Մարտի 1-ի «նորացված գործում». «Ինչ կատարվել է, Աղվան Հովսեփյանի ձեռքով է կատարվել, նա՛ է հրահանգ տվել փամփուշտները կեղծել, գործը կեղծել, ամեն ինչ փոխել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր