Դեպի վեր

70 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքների գողություն Լոռու մարզի հյուրանոցներից մեկից. սեփականատիրոջ հույսը մարզի ոստիկանապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com12/6/2018, 3:36
  • Email
  • Facebook
  • Twitter

70 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքների գողություն Լոռու մարզի հյուրանոցներից մեկից. սեփականատիրոջ հույսը մարզի ոստիկանապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 44-ամյա Աշոտ Այվազյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է տվել, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք ապօրինի ներս են մտել Ամրակից գյուղի կենտրոնական փողոցի 59 տան հարևանությամբ գտնվող «Սիրվեն Շահբազյան» ԱՁ-ին պատկանող, չգործող ու չպահպանվող հյուրանոցային համալիր, կոտրել մուտքի դուռը, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել պատուհանի ապակին և մտել հյուրանոցային համալիր:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է գողը կամ գողերը տակնուվրա են արել ողջ հյուրանոցային համալիրի 2 հարկերը, այնտեղից գողացել մեծ քանակի հեռուստացույցներ, սառնարաններ, ջրատաքացուցիչներ, կենցաղային իրեր, ջեռուցման կաթսա, վարագույրեր, արդուկներ, լվացքի և քիմմաքրման համար նախատեսված հատուկ հեղուկներ, ինչպես նաև հատուկ լվացքի և հարդարման ապարատ և այլ իրեր:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Չթչյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հյուրանոցային համալիրի սեփականատերն ասում էր. «Առավոտյան մեր աշխատակիցը, գալով աշխատանքի վայր, նկատել է, որ մուտքի դուռն ու պատուհանի ապակին կոտրած է: Արդեն դրսից նայելով ներս, հասկացանք որ տեղի է ունեցել գողություն ու ահազանգել ենք ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել են, արձանագրել են գողության փաստը, սակայն, ճիշտն ասած, հույս էլ չունեմ, որ հանցագործները ու գողացած ապրանքները կհայտնաբերվեն:

Տարիներ առաջ նույն տարածքից անասնագողության դեպք տեղի ունեցեավ, մի քանի խոշոր եղջերավորների տարան, դա էլ մինչև առ այսօր բացահայտված չի:

Սա մի մարդու ձեռագիր չի, սա մի քանի հոգու արած է ու հաստատ բեռնատարով են եկել, քանի որ թե՛ սառնարանները, թե՛ հեռուստացույցները, և թե՛ լվացքի հատուկ ապարատները ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 489
EUR 565 576.5
RUR 6.5 6.74
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր