Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (նախկինում՝ FILA, ներկայումս՝ UWW) նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի նկատմամբ:
Բանն այն է, որ 2010 և 2012թթ.-ին Մարտինետիի և իր կնոջ հաշվին խոշոր գումարներ են նստել Ադրբեջանից. 2010թ.-ին՝ 1.5 մլն եվրո եւ 5.5 մլն եվրո՝ 2012թ.-ին: Շվեյցարական Le Matin պարբերականը գրում է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը ցանկացել է գումար փոխանցել զույգին և Մարտինետիի կնոջ հաշվին կլորիկ գումար է նստեցրել՝ նվիրատվության տեսքով: Շվեյցարիայի դաշնային դատարանը այժմ պահանջում է Մարտինետիից և իր կնոջից վճարել դրա հարկերը: Նշենք, որ այդ ընթացքում ադրբեջանական որոշ կազմակերպություններ պաշտոնապես հովանավորում էին FILA-ին, սակայն դադարեցին Մարտինետիի հրաժարականից հետո՝ 2013թ.-ին:
Մարտինետին բողոքարկել է դատարանի որոշումը, և ներկայումս դատական գործընթացներ են ընթանում, բայց նորությունը, հավանաբար, անակնկալ է եղել ֆեդերացիայի (UWW) ներկայիս ղեկավարության համար: UWW-ի իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է, որ կազմակերպությունը տեղյակ չի այդ փոխանցումների մասին:
Միջազգային ֆեդերացիան կապվել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ ավելի շատ տեղեկություններ հավաքելու համար: Բացի այդ հայտարարության մեջ նշվում է, որ UWW-ն արդար խաղի կողմնակ...
Կարդալ ամբողջովին