Դեպի վեր

Որսալ էֆեմերը, տեսանելի դարձնել անշոշափելին. «նուրբ տեսանկյունը» ներկայացնում է հայ կերպարվեստի կարկառուն դեմքերին

yerkir.am03/30/2019, 3:30

Որսալ էֆեմերը, տեսանելի դարձնել անշոշափելին. «նուրբ տեսանկյունը» ներկայացնում է հայ կերպարվեստի կարկառուն դեմքերին

Որսալ էֆեմերը, տեսանելի դարձնել անշոշափելին. «նուրբ տեսանկյունը» ներկայացնում է հայ կերպարվեստի կարկառուն դեմքերին

Խիստ տարբերակում դնել կանանց և տղամարդկանց ստեղծած արվեստի գործերի մեջ՝ սկզբունքորեն ճիշտ չէ և կարող է հանգեցնել մշակութային արժեքների աղճատված գնահատման: Սակայն կնոջ ձեռագրի առկայությունը հնարավոր չէ անտեսել հիրավի հզո՛ր գործերում, ու դա միայն դրականորեն պիտի գնահատել, քանի որ արվեստում են բացահայտվում անհատականությունը, արվեստագետի, գրողի, երաժշտի հոգեաշխարհը, մտածումները, երևակայությունը... Այն ցուցահանդեսը, որ բացվել է երևանյան «SarGallery» կոչվող արվեստային միջավայրում, ներառում է բացառապես կին նկարիչների ստեղծագործություններ, որոնց միավորողը, հավանաբար, արվեստին բոլորանվեր տրվելու ունակությունն է և գույնի, գծի ու դրանց միջոցով աշխարհին իրենց ուղերձն, ասելիքը հղելու աստվածատուր շնորհը, ուղերձ, որով ուզում են աշխարհում իրենց գույնն ավելացնել, իրենց տեսակը թողնել ժամանակների մեջ, իրենց նկատող հայացքը կտավներին արձանագրել... Եվ այդ հայացքների ինչ-ինչ ներքին ընդհանրությունն են երևի նկատի ունեցել ցուցադրության կազմակերպիչները՝ այն խորագրելով «Նուրբ տեսանկյուն»:

«Նկարչության մեջ էականն ակնթարթը որսալն է...». Պարուհի Թեփելիկյան

Անկեղծ լինելու համար ասեմ, որ ցուցահանդեսն ինձ սկզբում «կանչեց» հատկապես մի անվամբ, և այն Պարուհի (Բարուհի) Թեփելիկյանն է: Նկարչուհու հետ մեր բարեկամության մի քանի տարիներին ինձ համար բացահայտեցի արվեստին գլխովին նվիրվածության իր կերպը, չսպառվող, Աստվա՜ծ գիտե՝ որտեղից առնվող նրա էներգիան, չնայած առաջացած տարիքին՝ ամեն օր աշխատելու, իր արվեստանոցում՝ իրեն հայտնի մեթոդով իրականությունից վերանալու և ոգեշունչ-գիտականորեն անբացատրելի ոգեաազատման միջոցով կտավներ արարելու ուժը... Թե մի քանի օր չէր նկարում, անհանգստանում էր, մտահոգվում. մի՞թե վերջացել եմ՝ ասում էր նա: Բայց վերջ չկար այն ոգեղենությանը, որ նրա մեջ էր, որ նրա էությունն էր, և որը նրա՝ առաջացած տարիքում ոչ այնքան ամուր մարմնին գերբնական ուժ ու զորություն էր հաղորդում:

Դիմանկարի մեծ վարպետ էր: Նա բնորդի պատկերի մեջ չէր դնում իր ազատ, պարզունակ, ուղղակի անփույթ մեկնաբանությունը՝ դրանով շրջանցելով արտանկարի դյուրին ճանապարհը: Նուրբ հոգեբան էր ու խորամտոթյուն ուներ մարդու բնույթի մեջ որսալու և կտավին հանձնելու առաջին հայացքից անշոշափելին, որ ակնդիրի առջև բացահայտում էր անհատի ներաշխարհը, խառնվածքը:

Ստեղծագործելու պահին Թեփելիկյանը վերակերպվում էր անճանաչելիորեն: Բնորդի էությանը միակերպվելու, էֆեմերը՝ ձեռամբ անշոշափելին, պահի մեջ անորսալին շոշափելի, տեսանելի ու հոգիների համար հասանելի դարձնելու նպատակով գիտակցաբար ընկնում էր այնպիսի հոգեվիճակի մեջ, ինչը դժվար է այլ կերպ նկարագրել, քան էքստազը: Դա բարձրագույն դրսևորումն էր ինքնաներշնչման, ինքնակարգավորման և ծայրագույն կենտրոնացման, գիտակցաբար ինքնագիտակցականի ուղղորդման և էմոցիոնալ վերելքի աննկարագրելի պահերի: Իր իսկ խոստովանությամբ, դրան հասնելու համար շատ էր կարդացել, ուսումնասիրել, վարժել իր հոգին, որ միատեղ իր՝ արվեստագետի վարպետությանը, հանգեցրել էին իրեն ոգեղեն ինքնակենտրոնացման պահերի: «Նկարչությանս մեջ էականը ակնթարթը որսալն է, ուրեմն՝ էֆեմերը, անարտահայտելին, անընդհատը, հաջորդաբար կրկնվող հաջորդությունը»,- իր արվեստն այսպես էր ներկայացրել ինքը՝ Թեփելիկյանը: Իսկ ահա ռումինացի գեղանկարիչ Նիկ Կոնստանտինը գրել է. «Պ. Թեփելիկյանի աշխատանքները կարող են դրվել Եվրոպայի հազարավոր դիմանկարիչներից մեծերի կողքին և դիտողին հուզել պարզ, լուսավոր տրամադրությամբ՝ գեղեցիկ և հայկական, ինչպես առավոտյան արեգակը պարզ ջրերի մեջ է ցոլում»:
Ծերություն բառն իրեն սազական չէր. ութսուն տարեկանում միայն ու միմիայն ի՛ր ուժերով կազմակերպեց իր անհատական հոբելյանական ցուցահանդեսը, ցուցադրեց ոչ միան նախորդ տարիներին արված, այլև նորաստեղծ գործեր՝ մեծադիր դիմանկարներ, նատյուրմորտներ... Այդ նատյուրմորտներից մեկը՝ պղնձե ամաններով, ցուցադրվում է «SarGallery»-ում: Գիտի խոսեցնել գույնը: Հայկական նատյուրմորտներում նրա գույնը պղնձի զրնգոցն ունի, կարպետների արևային երանգների ջերմությունը, կավի շոշափելի շնչառությունը, ծաղիկների զգլխիչ, դաշտային բուրմունքը:

Պարուհի Թեփելիկյանի կողքին ցուցադրվում են ևս տասներեք՝ հայ կերպարվեստում համարյա բոլորն արդեն դասական համարվող նկարչուհիներ, որոնց թվում՝ այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Մարիամ Ասլամազյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմինե Կալենցը, Քնարիկ Հովհաննիսյանը, Քնարիկ Վարդանյանը, Լուսիկ Ագուլեցին, այլք:

«Բնավորությունն ինձ բերում է այս կամ այն գեղանկարչական լուծման...». Մարիամ Ասլամազյան

20-րդ դարի հայ կերպարվեստում վառ հետք թողած Մարիամ Ասլամազյանի հեղինակած դիմանկարներից մեկն է. գեղջկուհու է կերպավորում, ու չնայած հագուստում գերակայող բաց-կապույտին, ոսկե գնդերին՝ ականջներից կախ և պարզ հուլունքաշարին՝ զգեստի տակից հազիվ վզին երևացող, գեղջկուհու սեղմ, փակ շուրթերն ու աչքերն են նիհարավուն դեմքին խոսում՝ խորքում թախծի, հոգսի կնիքով... Այնքան խորք կա այդ հայացքում, այդ լռության մեջ, որ թվում է՝ կարելի է անսահմանորեն խորանալ այդ աչքերի մեջ. գեղեցկագրությունը չէ՛, որ հետաքրքրել է նկարչուհուն, այլ կյանքի անշպար ճշմարտությունը... «Դիմանկարի վրա աշխատելիս ինձ միշտ հետաքրքրում են մարդու ներքին աշխարհը, նրա մտքերն ու հույզերը: Բնավորոթյունն ինձ բերում է այս կամ այն գեղանկարչական լուծման»,- գրել է դիմանկարի փայլուն վարպետը: Գույնը ևս կերպավորման կարևոր բաղադրիչ է Մարիամ Ասլամազյանի արվեստում: Իրականացել է նկարչուհու առաջին ուսուցչուհու՝ Յուլյա Վերբիցկայայի կանխորոշումը, երբ ասել է՝ «Նա զգում է գույնը...»: Այս խոսքերն են ճակատագրական եղել Մարիամի համար՝ նկարչի ուղին ընտրելիս:

«Միայն հոգին է հոգուն տեսնում...». Արմինե Կալենց

Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ, Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարաններում ուսանած, 1939-ից Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում ցուցահանդեսների մասնակցած Արմինե Կալենցը 1946-ին հայրենադարձվում է Հայաստան, որտեղ և կայանում է՝ որպես հասուն նկարիչ, անուն ու ճանաչում ձեռք բերում հայրենիքում և նրա սահմաններից դուրս: «Դիմանկարի մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը,- գրել է նա իր հուշագրությունում:- Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չեն արտահայտվում: Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերիս մեջ...»:

Արմինե Կալենցի արվեստի ժառանգությունից «Նուրբ տեսանկյունում» ցուցադրության համար ընտրվել է նրա հեղինակած դիմանկարներից մեկը:

Ազնվական նկարագրի տեր վրձնի մշակը. Սահականուշ Մատինյան

Սահականուշ Մատինյանի անունը հանրահռչակվեց իր մահվանից հետո՝ 1998-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված հետմահու անհատական ցուցահանդեսով: Մինչ այդ ստեղծագործել էր աննկատ և անաղմուկ, իր քնարականություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր