Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:
Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը:
Հանդիպմանը մասնակցող թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հանդես է եկել նաև Նիդերլանդների ճարտարապետության թանգարանի հետ գործընկերային կապեր հաստատելու առաջարկով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության առանցքային ուղղությունները՝ հատկապես կարևորելով գործընթացների թվայնացման աշխատանքները: Այդ համատեքստում դիտարկվել են BIM համակարգի ներդրման ընթացքն ու քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում գործարկելու հետ կապված դժվարությունները կարգավորելու հնարավորությունները:
Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցել են նաև ճարտարապետության, շինարարության,...

Կարդալ ամբողջովին