Հայաստանում կիրականացվի ստարտափների ֆինանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Այս նախագծի մասին է այսօր խոսել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը ներկայացրեց ՏՏ ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ծրագիրը, որի նպատակն է՝ աջակցել տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին:
«Հաշվի առնելով այս ամիսների ընթացքում մեր գործունեությունն ու ՏՏ ոլորտում աշխատող տարբեր ընկերությունների հետ քննարկումները՝ մենք մասնավոր հատվածի հետ եկանք այն եզրակացության, որ գաղափարի փուլում աշխատող շատ ընկերություններ հանդիպում են դժվարությունների, մասնավորապես՝ ունենում են ֆինանսական խնդիրներ: Արդեն հաջողություններ ունեցած ընկերությունների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք ստեղծել մի փոքրիկ ֆինանսավորող ընկերություն, որը կարող է ֆինանսավորել ստարտափ ընկերությունները»,- նշում է Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նշում է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, որտեղ կա ձևավորված բիզնես-հրեշտակ տերմինը: Հայաստանում դեռ չի որոշվել՝ ինչպես կկոչվի ծրագիրը, բայց այն կֆինանսավորի երիտասարդ ընկերություններին ու գաղափարները:
Ծրագրի շրջանակներում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն:
Դիմումների վերջնաժամկետն ապրիլի 13-ն է: Մինչև վերջնաժամկետը ներկայացված ստարտափներից կընտրվեն 10-ը, որոնք էլ կստանան աջակցություն: Ստարտափներին ընդհանուր առմամբ կտրամադրվի 200 հազար դոլար ֆինանսավորում, սակայն, Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այս գումարը նախատեսված է միայն գաղափարների գնահատման համար, և հետագայում այս գումարը կարող է հասնել մինչև մի քանի ...
Կարդալ ամբողջովին