Գրող, բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված Հայաստանի Ազգային գրադարանում բացվել է գրականության ցուցադրություն: Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացված են Գևորգ Էմինի ստեղծագործությունների մի շարք ժողովածուներ, նրա գործերի՝ ամենատարբեր լեզուներով թարգմանությունները, գրողի անտիպ ձեռագրերի օրինակներ, լուսանկարները, Էմինի ընթերցմամբ վինիլ ձայնապնակներ և ուշագրավ այլ նյութեր: Այցելուները կարող են տեսնել բանաստեղծի՝ առաջին գրքից՝ 1940 թ. Երևանում տպագրված «Նախաշավիղ» ժողվածուից մինչև 1997-ին Հալեպում լույս տեսած «Շատ չեղա՞վ, Աստված» գիրքը:
«Հորս հաստատ դուր կգար այս ցուցադրությունը: Գիրք շատ էր սիրում, տան մեծ մասը գրքերն էին զբաղեցնում, ու փոքր ժամանակ ես սրտնեղում էի, որ խաղալու տեղ չունեմ, գրքերի հոտն էլ չէի սիրում, թեև հենց տան մթնոլորտը, հորս գրքասիրությունը նպաստեց, որ ես ընթերցասեր դառնամ»,- ասել է Գևորգ Էմինի որդին՝ թարգմանիչ, Հայաստանի գրողերի միությ...
Կարդալ ամբողջովին