PanARMENIAN.Net - Հայաստանը և Էստոնիան նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գործակցության վերաբերյալ փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում էր, և Էստոնիայի ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանը։
Նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման և տվյալների դասակարգման, ինչպես նաև հա...
Կարդալ ամբողջովին