Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում կայացել է համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվել է ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:
Միջոցառումների ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտր...
Կարդալ ամբողջովին