Դեպի վեր

ՀՀ-ին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության. Վահե Հովհաննիսյան

panorama.am01/15/2022, 7:48
  • Email
  • Facebook
  • Twitter

ՀՀ-ին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի «Հինգ քայլ դեպի փոփոխություն» հոդվածի երրորդ մասն է հրապարակել (hոդվածի առաջին մասը «Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը» այստեղ և երկրորդ մասը «Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն»՝ այստեղ):

«Քայլ երրորդ. Նոր համակարգեր

Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։

Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։

Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։
Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։

Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։
Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 413.5
EUR 407 424
RUR 6.42 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր