«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Առաջին համերգը տեղի կունենա մայիսի 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երկրորդը նախատեսված է մայիսի 28-ին՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում: Նա հայ հանդիսատեսի համար Բախի երաժշտությունը կկատարի Ստրադիվարիուսի ջութակով:Նա մեր օրերի ականավոր երաժիշտներից է, որի վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունը:
Կավակոսն առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM եւ «Sony Classical» ընկերությունների համար։
Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967-ին՝ Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի եւ Ֆերենց Ռադոսի հետ։
21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի եւ ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող Կավակոսը ձեռք բերեց համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ «Gramophone» մրցանակի:
2017 թ. Կավակոսին շնորհվեց դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը,...
Կարդալ ամբողջովին