Դեպի վեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստն անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրմանը

armenpress.am09/11/2019, 5:54

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստն անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրմանը

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ օրակարգային առաջին հարցի՝ «Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին» զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ մարզի համայնքների մեծ մասում բյուջետային գործընթացի կազմակերպումը գտնվում է անբավարար վիճակում, ուստի ամեն ինչ պետք է անել՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար: Ըստ բանախոսի՝ 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 75,5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թեեւ ավել է 2,1 տոկոսով, սակայն այս ցուցանիշը գոհացուցիչ չի կարելի համարել, քանի որ նման կատարողականը ապահովվել է 13 համայնքների բարձր արդյունավետության շնորհիվ:

Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ այս տարի եղանակային անբարենպաստ պայմանները բացասական ազդեցություն են ունեցել մշակաբույսերի բերքատվության վրա:1 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածությունից, նախնական տվյալներով, ստացվել է միջինը 14, գարնանացան գարու ցանքատարածություններից՝ 11 ցենտներ բերք: 9 ցենտներ էլ ստացվել է հատիկընդեղենի ցանքերից: Գրանցված արդյունքները զգալիորեն ցածր են 2018 թվականի ցուցանիշներից: Համբարձում Համբարձումյանը խոսեց նաեւ անասնակերի կուտակման, որակյալ սերմացու ձեռք բերելու, «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում կատարված աշխատանքների, գյուղատնտեսական պարկի համալրման եւ թարմացման, անասնահամաճարակների կանխարգելմանը վերաբերող թեմաների մասին:

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքների, ինչպես նաեւ մարզում 2019 թվականի սեպտեմբերի 14-ին անցկացվելիք մարզային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիններ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ 2019 թվականի ընթացքում, 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ժամանակացույցի, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 14 համայնքներում: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցով առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր