Դեպի վեր

Հարութ Սասունյան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգայնացնում է արցախյան հիմնախնդիրը

panorama.am12/28/2022, 7:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Հարութ Սասունյան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգայնացնում է արցախյան հիմնախնդիրը

Հայերը կրկին աջակցության խոսքեր լսեցին միջազգային հանրության կողմից․ այս անգամ՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը ծառայեց համաշխարհային հանրային կարծիքի վրա ազդելուն և արցախյան հիմնախնդրի միջազգայնացմանը՝ դրանով իսկ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա՝ թույլատրելու 120 հազար արցախահայերի սննդամթերքի, բժշկական օգնության հասանելիությունը և Լաչինի միջանցքով Հայաստան մեկնելը։
Ահա հատվածներ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների 2 ժամ տևած ելույթներից.

Առաջին բանախոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան էր։ Նա հայտարարեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են իրավիճակի շատ տարբեր մեկնաբանություններ և միմյանց մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ»։

Ֆրանսիայի փոխներկայացուցիչ Նատալի Էստիվալ-Բրոդհերսթը խիստ հայտարարություն արեց՝ ասելով, որ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են։ Լաչինի միջանցքի արգելափակման ուղղակի հետևանքը ԼՂ բնակչության մեկուսացումն է։ Այն ունի մարդասիրական հետևանքներ, որոնք օրեցօր ավելի վատթարանում են։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերականգնել միջանցքի երկայնքով երթևեկությունը և Լեռնային Ղարաբաղ մատակարարումները՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները… Ֆրանսիան նաև նշեց, որ ինչպես Ադրբեջանի Հանրապետությունը ստանձնել է՝ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների փոխադրության անվտանգությունը՝ Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»։
Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Մոհամեդ Իսա Աբուշահաբը երկու կողմերին հորդորեց «տարաձայնությունները լուծել խաղաղ և դիվանագիտական միջոցներով»:
Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոջան նշեց «միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովման կարևորությունը»:

Չինաստանի ներկայացուցիչ Գենգ Շուանգը հայտարարեց, որ «Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

Միացյալ Նահանգների այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերտ Ա. Վուդը խստորեն կոչ արեց «Ադրբեջանի կառավարությանը և մյուսներին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար, հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը, այդ թվում՝ մարդասիրական և առևտրային նպատակներով… Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար անհրաժեշտ ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է»։
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի տեղակալ Աննա Մ. Եվստիգնեևան հայտարարեց, որ «Միջանցքն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»: Նա խոստովանեց, որ «այն գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության երաշխավորը և արդյունավետ կերպով իրականացնում է իր նպատակները»։ Նա խոստացավ, որ «ամենամոտ ապագայում» կվերականգնվի միջանցքով լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը։

Միացյալ Թագավորության փոխներկայացուցիչ Ջեյմս Կարիուկին խստորեն կոչ արեց «անհապաղ վերաբացել միջանցքը։ Լաչինի միջանցքը միակ միջոցն է, որով կարելի է տարածաշրջան հասցնել ամենօրյա անհրաժեշտության իրերը։ Ավելի քան մեկ շաբաթով միջանցքի փակումը մեծացնում է մարդասիրական ծանր հետևանքների հավանականությունը, հատկապես ձմռանը: Մենք նաև մտահոգությամբ նշում ենք շրջափակման հետևանքով արգելափակված խաղաղ բնակիչների վիճակը և կոչ ենք անում հրատապ առաջնահերթություն տալ նրանց անարգել վերադարձին»:

Բրազիլիայի ներկայացուցիչ Ռոնալդո Կոստա Ֆիլյոն իր լուրջ մտահոգությունը հայտնեց, որ «ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցությունը»։
Քենիայի ներկայացուցիչ Ջեյն Ջեփկորիր Տորոյիչը մտահոգություն հայտնեց «Լաչինի միջանցքի երկայնքով շարունակվող շրջափակման կապակցությամբ»։ Նա երկու կողմերին կոչ արեց «թուլացնել ներկայիս լարվածությունը և համագործակցել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովման համար»:

Մեքսիկայի ներկայացուցիչ Խուան Գոմես Ռոբլեդո Վերդուզկոն հայտարարեց, որ իր երկիրը «մտահոգությամբ հետևում է Լաչ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր