Դեպի վեր

ԲՏԱ նախարարությունն սկսել է 5 դասընթացներին մասնակցության գրանցումը

armenpress.am07/29/2020, 4:00

ԲՏԱ նախարարությունն սկսել է 5 դասընթացներին մասնակցության գրանցումը

Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից,, դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

«Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

«React.js» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs էջում: «Project Management» մասնագիտությունով ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/project-management «Technical Recruitment» մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Meettal» ընկերությունը: Դիմելու համար՝ https://edu.hti.am/trainings/techni...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր