Դեպի վեր

Նոր մանրամասներ Աշտարակի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երազ»-ին. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, Mercedes-ինը՝ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com01/13/2021, 4:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Նոր մանրամասներ Աշտարակի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երազ»-ին. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, Mercedes-ինը՝ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ավետիսյանի կողմից ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 12-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Վարդան Մարտիրոսյան էր, իսկ Mercedes-ը , որը բախվել է իր առջևով ընթացող «Երազ»-ի հետնամասին, ինչն էլ դարձել է «Երազ»-ի կողաշրջվելու պատճառ, վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 22-ամյա Պարգև Բաղդասարյանը, ով ավտովթարից հետո որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել էին Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, վարորդն էլ տեղում մահացել էր։ Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 521
EUR 623 635
RUR 7.01 7.22
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր