Դեպի վեր

ՊԵԿ-ի իրազեկումը՝ վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ

b24.am01/25/2023, 1:48

ՊԵԿ-ի իրազեկումը՝ վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։ 

Կոմիտեն, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի նշված փոփոխությունը, հայտնում է՝  այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, նրանց ծանուցումներն իրականացվելու են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ըստ որի․

Վարչական վարույթների հարուցման մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ (29.1-րդ հոդված)։ Փոստային առաքանիները հասցեատերերի կողմից ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով փոստային ծառայությունից վերադարձվելու կամ ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցումը չստացվելու դեպքում, ծանուցումներն ուղարկվելու են անձի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև տեղադրվելու են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:  Վարչական վարույթների շրջանակում ընդունված վարչական ակտերի (որոշումների) մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ պատշաճ ծանուցված լինելու փաստը (59-րդ հոդված):  Հասցեատերերի կողմից փոստային առաքանիներն ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով առաքանիները փոստային ծառայության կողմից վերադարձվելու դեպքում, ելնելով պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից, կոմիտեն նախաձեռնել է վարչական ակտերի (որոշումների) հրապարակումը ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Հարկային օրենսդրություն» բաժնի «ՀՀ ՊԵԿ ներքին և անհատական ակտեր» ենթաբաժնի «Անհատական իրավական ակտեր» էջում։

Միաժամանակ, ՊԵ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր