Նիկոլ Փաշինյանի հերթական կապիտուլյացիոն ակտը ——————— Ինչ աստիճանի պետք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես։ Աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք (թեկուզև մի քանի հարյուր հոգանոց) եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի ու պետությունը փլուզման տանող ղեկավարի։ Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի և վախենա մահից։ Նույնիսկ եթե վախենում է, միևնույն է դա չպետք է քարոզվի, քանզի զինվորականը երդվում է կյանքը տալ հանուն Հայրենիքի։ Լավ է, իհարկե, որ զինադադար է եղել (պատերազմը, պարտությունը Նիկոլի խղճի ու քաղաքական պատասխանատվության վրա է), բայց վատ է, որ պարտության փառաբանում է կազմա...
Կարդալ ամբողջովին