Դեպի վեր

Անորոշությունները դեռևս չեն նվազում, ճգնաժամային իրավիճակը դեռ կշարունակվի

1in.am08/1/2020, 6:36

Անորոշությունները դեռևս չեն նվազում, ճգնաժամային իրավիճակը դեռ կշարունակվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, 2020թ. առաջին կիսամյակում (հունվար-հունիս) պետական բյուջե նախատեսվածից շուրջ 90 միլիարդ դրամ պակաս է մուտքագրվել, մասնավորապես՝ 2020թ. բյուջեն ծրագրելիս ՀՀ կառավարությունն առաջին կիսամյակի համար նախատեսել էր 770 մլրդ դրամի հարկային եկամուտներ, մինչդեռ փաստացի հավաքագրվել է 680.3 մլրդ դրամ: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը:

– Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում փաստացի հարկային մուտքերը համեմատելը նախատեսված ցուցանիշի հետ անիմաստ է: 2019 թվականին, երբ պլանավորվում էր 2020 թվականի պետական բյուջեն, հնարավոր չէր կանխատեսել, որ տնտեսության առանձին ճյուղեր մասամբ կամ ամբողջությամբ կանգ են առնելու, որ լինելու են առաջարկի և պահանջարկի շոկեր, խիստ նվազելու է հանրային սպառումը, խաթարվելու են առաքման գլոբալ շղթաները՝ հանգեցնելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին առևտրի ծավալների նվազման:

Ակնհայտորեն հարկային եկամուտների ձևավորման վրա ազդել են երեք հիմնական գործոններ. տնտեսական ակտիվության նվազում, տնտեսական անկում՝ պայմանավորված կորոնավիրուսով, օրենսդրական փոփոխություններ, ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներ: Այդ ազդեցությունը տարբեր դրսևորումներ է ունեցել ըստ հարկատեսակների: Այսպես, օրինակ, 2020 թվականին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել են 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 95.4%-ը կամ 680.3 մլրդ դրամ: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով անկումը կազմել է 7.3%, շահութահարկինը՝ 14.3%: Եկամտային հարկի և ակցիզային հարկի մասով աճը համապատասխանաբար կազմել է 102.4% և 105.5%: Միաժամանակ, ԵԱՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի աճը կազմել է 110.3%, ակցիզային հարկինը՝ 151.8 %:

Ապրիլ ամսին արդեն իսկ կատարվել են փոփոխություններ 2020թ. պետական բյուջեում. հարկային եկամուտները նախատեսվել են 169,1 մլրդ դրամով պակաս։ Այսինքն՝ կարելի է ասել, որ փաստացի մուտքերը համապատասխանում են ճշգրտված ցուցանիշին:

– Թեպետ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կառավարությունը վերանայել էր հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանել էր հենց 680.3 միլիարդ դրամ, ինչը ՊԵԿ-ն ամբողջությամբ կատարել է, այսինքն՝ թերակատարում չի եղել, այսուհանդերձ, արդյունքում բյուջեի դեֆիցիտն է մեծացել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախ ինչպե՞ս կգնահատեք կառավարության այս որոշումը, և Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը կարողանալու փակել այս ճեղքվածքը:

– Կառավարությունն այլ ելք չուներ. պլանային ցուցանիշները պետք է հնարավորինս իրատեսական լինեն: Այս առումով, եթե նույնիսկ կառավարությունը հանդես չգար այդպիսի նախաձեռնությամբ, ապա 2020 թվականին այլևս անիմաստ է խոսել թերակատարման մասին, ինչպես որ տնտեսական աճի: Առաջնայինը ոչ թե պետական եկամուտներն են, բյուջեի մուտքերը, այլ այդ մուտքերն ապահովող տնտեսվարող սուբյեկտներին սնանկացումից զերծ պահելը: Հասկանալի է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները պահանջում են համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, որոնց կարևոր աղբյուրը պետական բյուջեն է: Այստեղ կարևորվում է օպտիմալ հաշվեկշիռ գտնելը:

Իսկ ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտի մեծանալուն, ապա այդ առումով հնարավոր է երկու լուծում. գնալ սեկվեստրի կամ ոչ: Սեկվեստրի դեպքում հատկապես հարկ կլինի հնարավորինս կրճատել պետական ապարատի և այլ ոչ  առաջնային ծախսերը, բացառել պարգևատրումները: Եթե սեկվեստր չի արվում, ապա հարկ կլին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482.5488.5
EUR566578
RUR6.546.73
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր