Դեպի վեր

Իշխանությունը երկիրը պահում է պարտքով. տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները. Թադևոս Ավետիսյան

yerkir.am09/19/2022, 6:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Իշխանությունը երկիրը պահում է պարտքով. տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները. Թադևոս Ավետիսյան

Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։

Նախ՝ ներկայացնեմ կարևոր որոշ հաստատումներ։

Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երազանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։

Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։

Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝

անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեսքով,

աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։

Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պատճառներն են՝

իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթյուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով,

ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները,

փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը,

ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։

Այս ընթացքում յուրաքանչյուր օր ականատեսն ենք եղել իրենց ստորաքարշ իշխանությունն ամեն գնով պահելու այս դրսևորումներին։

Հիմա՝ բերեմ թվային հիմնավորումներ, վիճակագրական փաստեր։

2021 թվականին ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու համար նորից խոստացան՝ բոլորին և ամեն ինչ։ Իսկ իրական փաստերը տրամագծորեն հակառակ պատկերն են ուրվագծում։

Խոստանում էին «նպաստից դեպի աշխատանք», աղքատության մակարդակի էական նվազում։

Իրականում աճում է աշխատող աղքատների թիվը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձը կրկնապատկվել է՝ անաշխատ, անօրինական և անարդար պարգևատրումներով։

Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն արդեն շուրջ 25 տոկոսով գերազանցում է նվազագույն աշխատավարձի ամսական չափը։ Իսկ աշխատողների 25 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, այսինքն՝ աշխատում են, բայց աղքատ կամ ծայրահեղ աղքատ են։

Այս ընթացքում մեկ մարդու սովամահ չլինելու համար անհրաժեշտ զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 33 տոկոսով կամ 20000 դրամով։ Այսինքն՝ չորս անձից բաղկացած միջին ընտանիքի համար կյանքը թանկացել է առնվազն 80000 դրամով։

Որպես հատուցում՝ օրերս էլ խոստացան այս տարվա սեպտեմբերից 3000 դրամով կամ 6-7 տոկոսով բարձրացնել միջին կենսաթոշակի չափը։ Ակնհայտ է, որ սա համարժեք չէ և խիստ ուշացած է։

Խոստանում էին արմատապես վերանայել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արեցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

Խոստանում էին ժողովրդագրական խնդիրների լուծում՝ հայրենադարձություն և երեխաների ծնունդի բում։ Փաստը՝ վրա հասած ժողովրդագրական ճգնաժամն է՝ մահերի աննախադեպ աճը, արտագաղթի նոր ալիքը, ծնունդների և մշտական բնակչության թվի շարունակական նվազումը։

Ամփոփելով՝ եկան իշխանության Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, չորս տարի անց աղքատ է ամեն 3-րդ քաղաքացին։ Առաջանցիկ աճում է թերսնվող մարդկանց, այդ թվում՝ երեխաների թիվը, իսկ քաղաքացիների 60 տոկոսն ունի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ, այսինքն՝ չափավոր աղքատ է։

Հաջորդը՝ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ։ Փաստն այն է, որ նախորդ չորս տարիներին Հայաստանի ՀՆԱ–ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Մեր տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը հիմնական մակրոցուցանիշներով՝ ՀՆԱ, ներդրումներ, արտահանում, սպառման ծավալներ, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցություն։ Իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը արտաքին պատահական գործոնի կարճաժամկետ ազդեցություն է։ Այն առավելապես պայմանավորված է ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։

Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․

«ո՞վ երկարաժ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր