Դեպի վեր

Ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը առանց պատերազմի կարող են հետ բերել, հիվանդ են. Սամվել Բաբայան (տեսանյութ)

armtimes.com06/11/2021, 5:18

Ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը առանց պատերազմի կարող են հետ բերել, հիվանդ են. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Հունիսի 20-ի ընտրություններին, ի թիվս 25 այլ ուժերի, մասնակցելու հայտ է ներկայացրել նորաստեղծ «Ազատական» կուսակցությունը, որի առաջին համարը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է: Բաբայանի հետ զրուցել ենք ոչ միայն նախընտրական իրավիճակի, իրենց շանսերի, այլեւ Շուշիի գրավման պատճառների, գերիներին հայրենիք վերադարձնելու հնարավորության եւ այլ թեմաների մասին:

- Պարոն Բաբայան, նախընտրական քարոզարշավն արդեն 4 օր է՝ մեկնարկել է, ձեր կողմից այդքան մեծ ակտիվություն նկատելի չէ, ինչո՞վ է պայմանավորված:

- Ես չեմ գտնում, որ ակտիվություն չկա մեր կողմից, մենք փորձում ենք առայժմ հարցազրույցներով եւ հանդիպումներով զբաղվել, բայց ձեւական ժողովուրդ հավաքել, հանդիպումներ անել, ճիշտ չեմ համարում: Եթե ցանկություն կա որեւէ տարածքում հանդիպում...ասենք վաղը Գյումրիում հանդիպում ունենք, գյումրեցիք ցանկություն են հայտնել, գնում եմ հանդիպեմ, եթե մյուս օրը մեկ այլ մարզում է այդ ցանկությունը, հանդիպեմ, հարցերի պատասխանեմ...ես միտինգային ձեւը չեմ ընդունում, ես գտնում եմ, որ եթե ինչ-որ գործիչ գնում է, մարդիկ պետք է հնարավորություն ունենան հարցեր տալու: Ասենք թե ես գնացի այդ հրապարակում 1000 մարդ հավաքվեց, ինքս խոսեցի, եկա, ի՞նչ է փոխվում, հենա հեռուստատեսությամբ էլ եմ խոսում:

- Ճանաչելու խնդիր չկա՞: Ի՞նչ եք կարծում, Գյումրիում իր տանը նստած քաղաքացին գիտի՞, որ Սամվել Բաբայանը մասնակցում է ընտրություններին «Ազատական» կուսակցությունով:

- Այո, Գյումրիում, համարյա բոլոր շրջաններում մենք ունենք գրասենյակներ, ծրագիր են բաժանում, բրոշյուրներ են տալիս, աշխատում են: Ինչքանով մեր գրասենյակները կկարողանան ներկայացնել՝ դա էլ արդյունքն է: Անհնար է 13 օրում ամբողջ հանրապետությունում հանդիպումների գնաս, ներկայացնես, ի տարբերություն մյուսների, որ օրենք խախտելով նախօրոք գնացել էին:

- Ո՞րն է քաղաքացիների հետ հանդիպելիս ձեր գլխավոր ուղերձը, ի՞նչ խոստում եք տալիս:

- Առաջինը, որ մենք օրենսդիր մարմին ենք ընտրում, պետք է ներկայացնենք օրենսդրական բազան, Սահմանադրությունը պետք է փոխվի անհապաղ, որ հնարավորություն ընձեռի՝ մարդը ստեղծի, արարի: Օրենքը չպետք է սեղմի մարդուն, դրանից օգտվելու է եւ քաղաքացին եւ պետությունը: Երկրորդ, բոլոր մարդկանց մոտ կա չարություն՝ իմ, ձեր, մյուսների. Էդ չարությունը պետք է օրենքով սահմանափակվի, մի անգամ տուգանք, մյուս անգամ դատական եւ այլն: Օրենքները պետք է լինեն հստակ, երկիմաստություն չունենան: Ցանկացած քաղաքացի՝ ընթերցելով մեր սահմանադրությունը, պետք է հասկանա, թե այս երկիրը որ ուղղությամբ է գնում: Երրորդ խնդիրը, որ ես ինքս տեսնում եմ, պաշտպանությունն է. բանակը հզորացնել, անցնել պրոֆեսիոնալի, արդիական զենքերով զինել, այնպիսի պատրաստություն լինի, որ նման վիճակում մենք այլեւս չլինենք:

- Ինչպե՞ս եք պատկերացնում պրոֆեսիոնալ բանակը:

- Եռամսյակային հավաք ենք անում 20-30 տարեկանների շրջանում, մի ամիս նորմալ պատրաստում ենք այդ մարդկանց, որ զենքին տիրապետեն, հետները հոգեբանական աշխատանք տարվի, 2 ամիս գնում է դիրքեր: Մարդը ծառայության ժամանակ հազիվ 3 փամփուշտ է կրակել, հազիվ էլ բանակից պրծել ա, չի էլ ուզում հիշել: Բայց երբ որ դու նրան բերում ես այլ պայմաններում պատրաստում ես, մարդու մեջ կարող է սեր առաջանալ, եւ նա համաձայնություն տա պրոֆեսիոնալ բանակում ծառայել:

- Քարոզարշավին վերադառնանք: Ծայրահեղ լարված օրեր են լինում, փոխադարձ վիրավորանքներով, մեղադրանքներով: Ձեր կարծիքով ինչի՞ կհանգեցնի սա:

- Ես դեռ 10 օր առաջ եմ առաջինը դրա մասին ասել, որ սեւ ու սպիտակ եք արել, կենաց-մահու կռիվ է գնում՝ էս մի թեւն ուզում է գալ իշխանության, էս մի թեւն ուզում է դա պահել՝ ամեն գնով: Հիմա սա վերջում (եթե այն, ինչ ես եմ պատկերացնում, ասենք պայմանական 4 կուսակցություն են անցնում խորհրդարան) բերելու է բախման: Ես չեմ ասում քաղաքացիական պատերազմ, ասում եմ բախում:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Բախում է լինելու. ասենք դուք հաղթել եք, ես չեմ ընդունում ձեր հաղթանակը, ասում եմ կեղծել եք:

- Հետընտրական պրոցեսներ եք կանխատեսում:

- Այո, էս թեւի կողմնակիցները դուրս են գալու էստեղ կամ հակառակը, դա բերելու է բախումների, որը չպետք է թույլ տալ: Դրա համար ասում ենք, որ մեր դերն այն է, որ էդ բախումները թույլ չտանք, ասում ենք մեզ ձայն տվեք, գոնե մի փոքր, որ մենք լինենք էդ մեջտեղի ուժը եւ կարողանանք...

- Ինչպե՞ս կկարողանաք դա կանխել. ասենք թե ստացել եք ձայներ եւ դարձել եք մեջտեղի ուժը:

- Գիտեք, ես չեմ կարող դա մեկնաբանել... Ընտրեք, կտեսնեք ինչպես կարող ենք:

- Հնարավո՞ր է որ, այդ պրոցեսի ժամանակ ընտրեք կողմերից մեկին եւ խորհրդարանում կոալիցիա կազմեք:

- Էսօր շուտ է դրա մասին խոսելը, ասելը, թե որ տարբերակը կընտրենք: Ես կարող եմ հստակ ասել միայն, որ մենք գնալու ենք այն ուժի հետ, որն իմ նշած գաղափարները ընդունում է, հուշագիր ենք կնքելու եւ գնալու ենք այդ ճանապարհը: Կարող է ոչ մեկն էլ չընդունի, ոչ մեկի հետ էլ չենք գնալու, բայց հանգստացնելու ենք բոլորին:

- Ի դեպ, ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն:

- Մենք մեզ համեստ ենք համարում, մենք չենք կարող 3 ամսվա կուսակցություն ստեղծել եւ ասել՝ մենք վարչապետ ունենք: Դեմագոգիայով չենք զբաղվում: Ասում ենք կարող ենք 5, 7, 10 տոկոս ձայն հավաքել, եթե հասարակությունը հավատա, միանանք որեւիցե ուժի, որը կտանի այս ճանապարհը: Հայաստանում լինի կայունություն, հանգստություն ու զարգացում: 30 տարի միահեծան պառլամենտ եք ընտրել, թագավոր եք ընտրել եւ դա բերել է այս վիճակին, հիմա ասում ենք, սիրելի՛ ժողովուրդ, կա՛նգ առեք, մի՛ գնացեք այդ ճանապարը, այդ ճանապարհը ոչ մի տեղ չի՛ տանում:

- Այն ուժը, որը կընդունի ձեր գաղափարները, վստա՞հ եք, որ տանելո՞ւ է այդ զարգացման ճանապարհը:

- Չտանի՝ դուրս ենք գալու:

- Բայց արդեն ազդած եք լինելու իրադարձությունների վրա:

- Ասենք եթե մենք հուշագիր ենք կնքել, կեսից դու խախտում ես, բաժանվում ենք, գնում՝ էն մեկին միանում:

- Պարոն Բաբայան, գանք Շուշիին. այսօր սա է ամենաքննարկվող թեման: Քաղաքական ուժերը իշխանություններին մեղադրում են Շուշին հանձնելու մեջ: Երեկ պատասխանելով, օրինակ, Քոչարյանի մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա Շուշիում եղած եւ Շուշին թողած մարդկանցից 2-ը ձեր թիմում են. կանչեք, հարցրեք՝ ով է հանձնել Շուշին, ինչու են հանձնել»: Դժվա՞ր է բացահայտել՝ ով է հանձնել, եւ փակել այդ թեման:

- Ընդհանրապես ոչինչ դժվար չի՝ ցանկության դեպքում: Հիմա ընթանում են քրեական գործեր ընդհանրապես պատերազմին եւ Շուշիին վերաբերող: Կքննեն՝ հասարակությունը իրականությունը կիմանա: Որ չշտապենք, մի քիչ համբերությամբ լցվենք, ամեն ինչ պարզ է լինելու:

- Ինչո՞ւ եք վստահ, որ պարզ է լինելու:

- Վստահ եմ նրա համար, որ ես ինքս եմ այդ քննությանը մասնակից, եւ այն, ինչ ես գիտեմ, ես եմ ներկայացնում ոչ թե մտքերով, այլ փաստերով՝ Հայաստանի անվտանգության ծառայության քննչական մարմնին: Մինչեւ վերջ հետեւողական գնալու ենք, որ բացահայտվի, պարզ լինի եւ հասկանան՝ ինչ է կատարվել:

- Հարցի պատասխանը ի՞նչ կտա մեզ:

- Հարցի պատասխանը. ես համարում եմ, որ դա զուտ զինվորականների մեղքն է՝ գեներալիտետի, որ չեն կարողացել՝ 1. կառավարել, պատրաստ չեն եղել, 2. ռազմավարություն հասկացությունը իրենց համար՝ ոնց որ ես Կոսմոսից խոսեմ: Ուղղակի հին պատմությունը վերցնեիք, տեսնեիք՝ ով ինչ է արել Շուշին գրավելուց, ինչ է կատարվել, այդ նույնը կրկնեիք, ուրիշ ոչ մի բան պետք չէ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր