«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու քաղաքացիները շարունակում են իրենց ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս պահին ակցիայի մասնակիցները գտնվում են ԱԱԾ շենքի մոտ։
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ ԱԱԾ-ի այս շենքի մեկուսարաններում տարիներ շարունակ պահվել են ուկրաինացի վարձկան օդաչուներ, պահվել են ադրբեջանցի դիվերսանտներ, լրտեսներ, թշնամիներ։
Նա միաժամանակ նշեց, որ ԱԱԾ-ում տարիներ շարունակ ծառայել են բազմաթիվ վաստակաշատ մարդիկ, սակայն իրավիճակն այսօր այլ է։
«Այսօր Նալբանդյան 104-ը իշխանության եկած խելագարի պատճառով դարձել է վհուկներ որսացող, դարձել է ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ինչ-որ ուրվականներ փնտրող, հայրենիքի լավագույն որդիներին այս մեկուսարաններում պահ...
Կարդալ ամբողջովին