Դեպի վեր

Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի պրոպագանդան ԵՄ-ի և Սորոսի հիմնադրամի փողերով. քարոզչական թեման «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է. Antifake.am

henaran.am11/7/2019, 2:24

Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի պրոպագանդան ԵՄ-ի և Սորոսի հիմնադրամի փողերով. քարոզչական թեման «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է. Antifake.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված է հրապարակել ««Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով» վերնագրով։

Հոդվածում նշված է, որ այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ։

Հոդվածի վերնագրից առաջին տպավորությունն այն է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցական ուսումնական ծրագրից, և դրա վերաբերյալ առկա է իրավասու մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության որոշումը։

Մինչդեռ նյութի բովանդակության ուսումնասիրության մեջ այդպես էլ չենք գտնում նման որոշման առկայության մասին տեղեկություն, այլ հանդիպում ենք միայն նման ցանկություն ունեցող անձանց տեսակետների։

«Հայկական ժամանակ» լրատվականում աշխատող հոդվածագիրը, որն այս նյութը պատրաստելու համար ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից և ԵՄ-ից, նյութը կառուցել է տարբեր անձանց կարծիքների և զրույցների հիման վրա, սակայն դրանք ներկայացրել է միակողմանի՝ ներառելով միայն առարկան հանելու կամ փոփոխելու կողմնակիցների դիրքորոշումները, կամ, ինչպես հեղինակն է նշում «դժգոհությունները», «մտահոգությունները», և «մոռացել է» մյուս կողմի մտահոգությունները, որոնք կողմ են առարկան նույնությամբ պահպանելուն։

Արդյունքում` հեղինակի հետևողական ջանքերի շնորհիվ նախ ընթերցողը մոլորության մեջ է ընկնում վերնագիրը կարդալիս, որտեղ պնդում է արվում, թե «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի, ապա դրան հաջորդում է վերնագրում առկա հաջորդ մանիպուլյացիան՝ «առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով»` այնպիսի տպավորություն ստեղծելով, թե արդեն իսկ առկա է իրավասու մարմնի նման որոշումը, որին հաջորդում են թեման միակողմանի ներկայացնելու «շնորհիվ» ընթերցողի մոտ ևս «մտահոգություններ» ծնելու համար գործի դրված բոլոր մանիպուլյացիաներն ու քարոզչական հնարքները։

Բացի այդ, հրապարակման գերակշիռ մասը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ հարցուպատասխանն է։ Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ն և Սորոսի հիմնադրամը գումար են վճարել հոդվածագրին Արևիկ Անափիոսյանի հետ այս թեմայով հարցազրույց անցկացնելու և նախարարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հրապարակելու համար։

AntiFake.am-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ-ի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է «Հայոց պատմություն» առարկան դպրոցական ուսումնական ծրագրից հանելու կամ այն այլ ձևաչափով ներկայացնելու մասին որոշում, որին ի պատասխան` մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասին որոշում դեռևս չկա։ Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին պետական հանրակրթության չափորոշիչը վերանայվում է, դրանից բխող փոփոխությունները չեն բացառվում։

Մայր Աթոռի տեղեկատվական համ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր