ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում:
«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել:
«Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարություններ, որոնք վերահաստատվել են նաև ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցությու...
Կարդալ ամբողջովին