Դեպի վեր

«Թռչող տաքսիները» Հարավային Կորեայի երկնքում կարող են հայտնվել 2025 թվականին

armenpress.am08/5/2022, 8:12
  • Email
  • Facebook
  • Twitter

«Թռչող տաքսիները» Հարավային Կորեայի երկնքում կարող են հայտնվել 2025 թվականին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորեայի Հանրապետության ցամաքային տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրում քաղաքային աէրոմոբիլության (Urban air mobility) ոլորտի զարգացման ուղղությամբ։ Կորեան մտադիր է 2025 թվականին կյանքի կոչել, այսպես ասած, «թռչող տաքսիների» ծրագիրը։ Այսինքն, մտադրություն կա ստեղծել օդում տեղաշարժվող աէրոմոբիլներ։ Կորեայի ցամաքային տարածքների և տրանսպորտի նախարարությունն առաջին քայլով մտադիր է «թռչող տաքսիների» միջոցով երկրի մայրաքաղաք օդանավակայանը կապել Սեուլի կենտրոնի հետ։ Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Կորեայի Հանրապետությունը մոբիլիզացնում է երկրի խոշոր ընկերությունների կարողությունները։ Այս հարցում Կորեան համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ։

Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը զրուցել է բջջային կապի և հեռահաղորդակցության ոլորտում Կորեայի խոշորագույն SK Telecom ընկերության ներկայացուցչի հետ․ ընկերությունը նույնպես ներգրավված է ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքներում։

SK Telecom-ի հաղորդակցությունների պլանավորման թիմի մենեջեր Իռեն Կիմը նշեց, որ Կորեան լուրջ ջանքեր է գործադրում երկրում քաղաքային աէրոմոբիլության (Urban air mobility) ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ «Իրականում այս ոլորտը բավականին մեծ տեմպերով զարգանում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Կորեայում Ցամաքային տարածքների և տրանսպորտի նախարարությունը առաջնային դեր է խաղում այս ոլորտի զարգացման մեջ։ 2025 թվականին նախարարությունը ձգտում է օդանավակայանը կապել քաղաքի կենտրոնին «թռչող տաքսիների» միջոցով։ Այս պահին SK Telecom-ը, Hanwha Systems-ը և այլ ընկերություններ ստեղծել են կոնսորցիում։ Այս տարվա նոյեմբերին կստեղծվի փորձատեղ (testbed) Սեուլի Չոնգդամ շրջանում։ Եվ 2025 թվականին մենք մտադիր ենք հասնել այդ տեխնոլոգիայի կոմերցիալիզացիային։ Մեր երկիրը իսկապես ձգտում է զարգացնել այս ուղղությունը։ Այս հարցում համագործակցում ենք նաև ԱՄՆ-ի հետ»,- մանրամասնեց նա։

SKT-ի կենտրոնական գրասենյակում շրջայցի ընթացքում «վիրտուալ ճամփորդության» միջոցով հնարավորություն ստացանք ծանոթանալ ընկերության «Խելացի քաղաք» նախագծին։ Ընկերությունը ներկայացնում է ապագայի սեփական կոնցեպտը, մասնավորապես, թե ինչպիսին է լինելու կյանքը 2052 թվականին։ Թե որքան տպավորիչ էր երևակայական ճամփորդությունը, բառերով նկարագրելը դժվար է, այդ ամենը տեսնել ու զգալ է պետք։ Հենց այդ ճամփորդության ընթացքում կտեսնեք ապագայի «թռչող տաքսիները», որի իրագործումը, ինչպես ներկայացվեց, սարերի հետևում չէ։

«Ինչեոն» միջազգային օդանավակայանը գտնվում է 40 կիլոմետր հեռավորության վրա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից։ Սեուլի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորությունն ավտոմեքենայով տևում է 40 րոպեից մինչև 1 ժամ։ Տարբեր գնահատականներով՝ «թռչող տաքսիով» այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 407 428
RUR 6.35 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր