Դեպի վեր

Արսեն Թորոսյանն էժանագին, մանիպուլյատիվ շահարկումներ է արել. Առողջապահական տեսչական մարմին

shamshyan.com06/13/2019, 9:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Արսեն Թորոսյանն էժանագին, մանիպուլյատիվ շահարկումներ է արել. Առողջապահական տեսչական մարմին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «անհեթեթ մեղադրանքներ» է ներկայացրել տեսչական մարմնին՝ հանրային առողջապահական որոշ ծրագրեր իբր խոչնդոտելու վերաբերյալ: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հայտարարությունում:

«Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:

Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականացվում են՝ պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանը անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:

ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում , այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը՝ մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում: Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 489
EUR 565 576.5
RUR 6.5 6.74
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր