ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները:
Դա առաջացրել է մի խնդիր՝ կապված ինքնակամ շինությունների օրինականացման հետ, որը վերաբերում է մեր հազարավոր հայրենակիցների:
Ո՞րն է այդ խնդիրը:
Մեր բազմաթիվ հայրենակիցներ դեռ անցած տարվանից դիմել են համայնքապետարաններ՝ իրենց կառուցած ինքնակամ շինությունները օրինականացնելու համար:
Եթե որոշումը դրական է՝ այսինքն շինությունը օրինականացվում է, ապա անշարժ գույքի տերը վճարում է այդ պահին գործող կադաստրային արժեքը:
Խնդիրն այն է, որ չնայած դիմումները եղել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, որոշումները կայացվելու են այս տարի: Եթե որոշումները կայացվեին ավելի արագ՝ մինչև 2020 թվականի ավարտը, ապա վճարվելու էր նախկին՝ ավելի ցածր կադաստրային արժեքներին համապատասխան գումար: Սակայն ստեղծված իրավիճակում դրական որոշման դեպքում նրանք ստիպված էին լինելու վճարել հունվարի 1-ից ուժի մեջ մտած բարձր կադաստրային արժեքը:
Մեր համաքաղաքացիներին այս դժվարություններից ազատելու համար՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է լրացում կատա...
Կարդալ ամբողջովին