Դեպի վեր

Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են ՌԴ և «կոշիկ են լիզում»․ Վանեցյան

panorama.am01/24/2022, 7:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են ՌԴ և «կոշիկ են լիզում»․ Վանեցյան

««Крым наш» արտահայտությունը իշխանությունները շատ «գեղեցիկ» ձևով մանիպուլացրին»,- 24.news-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցներից մեկում իր հնչեցրած արտահայտությունը:

Նա նշել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարողը չի կարող դեմ լինել Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը. «Մենք ունենք Արցախի հարց։ 30 տարի պայքարել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։ Դնենք ամեն ինչ մի կողմ․ ռեֆերենդում է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի բնակչության 90 տոկոսից ավելին իր ցանկությունն է հայտնել միավորվել ՌԴ հետ։ Շատ լավ հասկանում եմ՝ ինչ է գեոպոլիտիկան, ինչ է մեծ քաղաքականությունը, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի իրացվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իրավունք ունե՞նք դեմ խոսելու Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրացման դեմ»:

Ըստ Ա. Վանեցյանի, Հայաստանի հասարակությունը՝ մեծից փոքր, պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ զենք պետք է տա, պետք է պաշտպանի, տնտեսապես օգնի, մեր ապրանքները պետք է անարգել գնան Ռուսաստան, վաճառվեն. «Բա մենք ի՞նչ պետք է անենք: 44-օրյա պատերազմի ժամանակ, բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն, բացառությամբ Ֆրանսիայի մեկ-երկու հայտարարությունից, մեր կողքին չկանգնեց։ Պատերազմից հետո Արցախի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 453 465
EUR 472 492
RUR 6.7 8.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր