Դերասան Ալեք Բոլդուինին «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսին ոչ միտումնավոր սպանելու համար մեղադրանք կառաջադրվի: Այդ մասին հայտնել է Նյու Մեքսիկո նահանգի դատախազ Մերի Քարմաք-Ալթվիսը:Դերանասը մեղադրանքը չի ընդունում. «Պայքարելու ենք այդ ամենի դեմ ու հաղթելու»,- հայտնել է նրա փաստաբանը:
Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին. դերասանը տեսարանը փորձելու ընթացքում վերցրել է ատրճանակն ու այն ուղղել տեսախցիկի վրա: Նկարահանման համար նախատեսված զենքում իսկական փամփուշտ է եղել: Արդյունքում օպերատորը մահացել է, իսկ ֆիմի ռեժիսոր Ջոել Սուզան ծանր վիրավորվել:
Բոլդուինից բացի, մեղադրանք է առաջադրվել նաեւ զենքերի ռեկվիզիտների մենեջերին: Ռեժիսորի օգնական Դեւիդ Հոլսն էլ 6 ամսով պայմանական ազատազրկման է դատապարտվել:
Դատախաղ Քարմաք-Ալթվիսը նշել է, որ Բոլդուինի ու Գուտերես-Ռիդի նկատմամբ մեղադրանքներն առաջադրվելու են հունվարի վերջերին: Նրա խոսքով՝ բավական ապացույցներ ո...